Ահա թե ինչու են առաջանում պարտքերը…

Պարտքերից ազատվելու լավագույն տարբերակն այն է, որ հասկանաք, թե ինչու են դրանք առաջանում:

Իրականում, եթե հենց հիմա ձեզ նվիրեն հարյուր հազարավոր դոլարներով ճամպրուկ, դուք դրանցից չեք խնայի «սև օրվա» համար, որովհետև դրամ խնայելու ունակությունը կախված չէ ունեցած գումարի չափից:

Իսկ ինչո՞ւ եք միշտ պարտքերի մեջ`

-Դուք ծախսում եք այն իրերի վրա, որոնք ձեզ պետք չեն գալու, չեք օգտագործելու,

-Դուք գնում եք ապառիկով այն, ինչ չեք կարող կանխիկ գնել,

-Դուք մտածում եք, որ բրենդային իրերը մոդայիկ են ու կարգավիճակի ցուցիչ,

-Դուք նոր մոդայիկ մեքենա եք գնում մի քանի տարին մեկ,

-Դուք գնում եք այն, ինչ կարող էիք մի անգամյա օգտագործման համար խնդրել ընկերոջից,

-Դուք գնում եք ապրանքները մանրածախ գներով, ոչ թե փնտրում զեղչեր,

-Դուք գնել եք, կամ վարձակալել ավելի մեծ բնակարան, քան իրականում անհրաժեշտ է,

-Դուք ջանք չեք գործադրում կազմելու ֆինանսական պլան, չեք օգտվում հնարավորություններից, որ ներդրումներ անեք,

-Դուք ամուսնացած եք, կամ հանդիպում եք փող վատնող մարդու հետ,

-Դուք համոզված եք, որ կարող եք հարստանալ արագ, առանց մեծ ջանքերի,

-Դուք ունեք վատ սովորություններ` ծխում եք, խմում, ազարտ խաղեր խաղում,

-Դուք անիմաստ եք ծախսում ձեր ժամանակը,

-Դուք հոգ չեք տանում ձեր առողջության մասին,

-Դուք չեք վայելում կյանքի փոքրիկ ուրախությունները,

-Դուք ունեք ապահարզանի դառը փորձ:

Հիշեք, դուք միշտ կարող եք ազատվել պարտքերից և չունենալ նորերը:

Դրա համար ուղղակի անհրաժեշտ է, մի քիչ ջանքեր գործադրել, սովորել որոշ նրբություններ: Ապրեք հարմարավետորեն, ոչ թե վատնելով դրամական միջոցները;

Ինքներդ կառավարեք ձեր միջոցները, որպեսզի նրանք
չկառավարեն ձեզ;

Միշտ ապրեք ձեր հնարավորությունների համաձայն:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика