Ահա թե ինչպես փրկեց երեխային տատիկի հոգատարությունը…

Մի փոքրիկ տղա կար, Սուրեն անունով: Օրերից մի օր նա հայտնվեց հիվանդանոցում՝ շատ կարևոր վիրահատություն էր սպասում նրան:Վիրահատությունը կատարեցին: Սկզբում նա 4 օր անցկացրեց վերակենդանացման բաժանմունքում, իսկ հետո պալատ տեղափոխեցին:

Թե պատահական, թե հատուկ, բայց մանկատան երեխաների հետ մի պալատում պառկեցրեցին:Ճիշտ չի լինի ասել, որ նրան նեղացնում էին, բայց մեկ հրում էին, կամ կոմպոտ էին լցնում անկողնու վրա, իսկ բուժքույրը հետո բարկանում էր նրա վրա:

Ճաշարանում էլ էր դժվար նրա համար: Կարերը շատ էին ցավում: Մինչ նա պատերից բռնելով՝ հասնում էր ճաշարան, ամեն ինչ վերջանում էր: Եվ նա նորից սոված հետ էր գնում:Սուրենը շատ երկար մնաց հիվանդ, կարերը վատ էին լավանում, հավանաբար նրանից, որ պատշաճ խնամք չէր ստանում, միշտ սոված էր մնում:

Իսկ գիշերները Սուրենը կամաց ձայնով լալիս էր:Իսկ որտե՞ղ էր Սուրենի մայրիկը, կհարցնեք դուք: Նա մայրիկ ուներ, լավ, խելացի: Սակայն նա որոշել էր, որ Սուրենը արդեն մեծ է, կկարողանա ինքնուրույն գլուխ հանել, բացի այդ էլ նա փոքր դուստր ուներ՝ 1,5 տարեկան: Դրա համար էլ չէր գալիս հիվանդանոց, չէր խնամում որդուն, չէր կերակրում:

Վերջապես մի օր ուրիշ քաղաքից եկավ Սուրենի տատիկը, մոր մայրիկը: Իմանալով երեխայի հիվանդության մասին, եկավ նրա մոտ: Սուրենը շատ էր թուլացել, հազիվ էր ժպտում տատիկին: Իսկ տատիկը թաքուն սրբում էր արցունքները:Սուրենը չիմացավ, թե տատիկը ինչ էր ասել մայրիկին, բայց նույն օրը հիվանդանոց եկավ մայրիկը, նրան յութ և բանան բերեց: Սուրենին տեղափոխեցին առանձին պալատ, որտեղ նրան ոչ ոք չէր նեղացնում:

Իսկ գիշերն էլ արթնացավ նրանից, որ կողքին ինչ-որ մեկը նստած էր: Բացեց աչքերը, իսկ այնտեղ տատիկն էր, քնել էր անկողնու կողքի աթոռին:Սուրենը ժպտաց տատիկին և քնեց:Այդ օրվանից նա սկսեց արագ ապաքինվել: Մի շաբաթից նրան դուրս գրեցին: Փրկեց երեխային տատիկի հոգատարությունը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика