Օգնիր մեզ, Տեր օգնիր, Աստված Փրկիչ, Քո մեծ և փառավորյալ անվանդ համար:
Եկ,ՏԵր, Տեսության հիվանդացած հոգուս, դիր Քո ձեռքն իմ վրա և բժիշկ ՝ ասելով .
Զորացիր, վերցրու քո մահիճը և գնա կյանքի արդարության տանող ճանապարհով:
Տեր Աստված մեր, փարատիր ցավերն ու բժշկիր հիվադություններըգ Քո ժողովրդից, ևամենահաղթ խաչիդ նշանով բոլորին կատարյալ առողջություն շնորհիր, որով մարդկությանտկարությունը կրեցիր և դատապարտեցր մեր կյանքի ու փրկության թշնամուն:
Դու ես մեր կյանքն ու փրկությունը, բարերար և բազումողորմ Աստված, ևմիայն Դու կարող ես ներել մեր մեղքերը, հեռացնել ախտերն ու հիվանդությունները մե էջից :
Բարիքներ պարգևող, քեզ են հայտնի մեր կարիքները, առատ ողորմությունդ պարգևիր Քո արարածներից յուրաքանչյուրին ըստ իր կարիքի, որոնց միջոցով միշտ թող գովվի Ամենասուրբ Երրորդությունդ,այժմ, միշտ և հավիտյաններից հավիտյանս: