Մեր ժամանակներում շատ դժ վարա երեխա պահելը: Հիմա կյանքը փոխվելա, պահանջներն ուրիշ են: Վա՜յ էն ծնողին, որի երեխեն պահանջկոտ ա ու պահանջում ա՝ առանց հաշվի առնելու ծնողը հնարավորություն ունի թե չէ:
Փառք Աստծո իմ տղեն ու աղջիկը հասկացող ու խելացի երեխեք են, ոչ մի բան չեմ պահանջում: Էն օրը լսեցի, որ ընկերուհին աղջկաս ձեռ առավ հին հեռախոս պահելու համար:
Ուզում էի դրա պատասխանը ես տայի, էն էլ աղջիկս փակեց դրա բերանը. -Եթե դու նոր հեռախոս ունես, էդ քո ձեռքբերումը չի, էդ պապադ ա քո համար առել, դու ինչի ես դրանով ուրախանում, երբ որ դու կմեծանաս, կաշխատես ու կառնես, այ էդ ժամանակ նոր կհպարտանաս: Համ էլ նոր հեռախոս ունենալով չի որոշվում, թե ծնողներդ քեզ ինչքան են սիրում:
Իմ համար ամենակարևորն էն ա, որ իմ մաման ու պապան միշտ առողջ լինեն, իսկ նոր հեռախոսներ ես շատ կունենամ: Ես ապ շած մնացի աղջկաս պատասխանից, գրկեցի ու համ բուրեցի, իսկապես հպարտացա իմ աղջկանով: Շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ էսպիսի լավ ժառանգներա պարգևել: