Հարձակվում են ամենամտերիմ մարդիկ…և օտար են դառնում:
Լեկցիայի ժամանակ պատմում էին վնաս պատճառող մարդկանց մասին: Հոգեբանը նկարագրում էր նրանց՝ ասելով, որ այդ մարդիկ գետնին են հավասարեցնում ուրիշների ձեռքբերումներն ու զգացմունքները: Ցավոտ կատակներ են անում և կարող են ստորացնել հանրության առաջ: Ուրախությամբ նկատում են յուրաքանչյուր սխալը և իսկույն վիրավորում:
Ինֆորմացիա են կորզում, որպիսի հետո ավելի ցավոտ հարված հասցնեն: Հետո ստիպում են արդարանալ և համարում են, որ իրենց բոլորը պարտական են ամեն հարցում: Այդպիսի մարդկանցից հարկավոր է պաշտպանվել, իսկ ավելի լավ է հեռանալ նրանցից: Այդպիսի հարաբերությունները հանդուրժելու իմաստ չկա: Հնարավոր է արդյուքնում ուղղակի հիվանդանալ և մահանալ:
Լեկցիան ավարտվեց: Եվ նստածներից մեկն ասաց
-Բայց մի՞թե հնարավոր է հեռանալ: Ինչպե՞ս: Իսկ եթե ստիպված ենք շփվել այդ մարդու հետ:
Հոգեբանը ևս մեկ անգամ ասաց, որ օրգանիզմին չես կարող բացատրել այդ ամենը: Առողջությունը մեծ վնաս է կրում այդ հարաբերությունների հետևանքով:Այդ ժամանակ տղամարդը շատ տխուր ձայնով ասաց, որ իր կինն այդպիսինն է, իրեն ստորացնում և վիրավորում է, մատնացույց է անում իր բոլոր սխալները, հիմար է անվանում, մոր հետ կիսվում է իրենց բոլոր աննական հարցերով: Նրա հետ անհնար է զրուցել, նա միանգամից բորբոքվում և սկսում է վիճել: Ի՞նչ անել այդ դեպքում:
Մոտեցան մյուս ունկնդիրները, ոմանք պատմում էին, որ իրենց մայրն է այդպիսին, ոմանք՝ ամուսինը կամ քույրը: Պարզվեց, որ շատ մտերիմներ են իրենց այդ կերպ դրսևորում:
Օտար մարդիկ իրենց այդպիսի բան թույլ չեն տալիս, ամենամեծ վնասը պատճառում են մտերիմները:Այստեղ միայն մի ելք կա. չկիսվել նրանց հետ ոչ մի տեսակի ինֆորմացիայով, օգնություն չակնկալել նրանցից, չանկեղծանալ նրանց հետ…Եթե պարտավոր եք կերակրել նրանց, պահպանեք հեռավորություն ձեր միջև.սա է միակ միջոցը՝ ինքներդ ձեզ պահպանելու համար,- ասաց հոգեբանը: