ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչության (NASA) գիտնականները պարզել են, որ սենյակային բույսերի որոշ տեսակներ կարող են պաշտպանել մարդուն մի շարք հիվանդություններից …

Սենյակային բույսերի որոշ տեսակներ կարող են պաշտպանել մի շարք հիվանդություններից: ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչության (NASA) գիտնականները պարզել են, որ սենյակային բույսերի որոշ տեսակներ կարող են պաշտպանել մարդուն մի շարք հիվանդություններից և բարելավել նրա առողջական վիճակը:

Մասնագետների հավաստմամբ՝ արեկա սենյակային բույսը շատ օգտակար է այն մարդկանց համար, որոնք հաճախ են տառապում մրսածությունից: Այս բույսը խոնավեցնում է օդը, ինչի շնորհիվ հիվանդի բարելավվում է հիվանդի շնչառությունը: Սա հատկապես կարևոր է գիշերվա ժամերին:

Շատ առողջարար բույսեր են նաև հալվե Վերան ու անգլիական բաղեղը, որոնք օժտված են օդը մաքրելու հատկությամբ, ինչն էլ բարենպաստ ազդեցություն է ունենում մարդու առողջական վիճակի վրա: Փոշու նկատմամբ ալերգիայից տառապողներին մասնագետները խորհուրդ են տալիս տանը քլորոֆիտում աճեցնել, քանի որ այս բույսը կարող է ընդամենը երկու օրում մաքրել օդը տոքսիններից ու վնասակար նյութերից:

Շատ առողջարար է նաև սպատիֆիլիումը, որը ոչ միայն մաքրում է սենյակի օդը, այլև իր տերևների միջոցով կլանում է բորբոսի սպորները:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика