Ես ու աղջիկս ապրում ենք մենակ՝ մեր սեփական բնակարանում: Այն հայրս է ինձ համար գնել, երբ երեխան ձեռքիս մնացի մենակ: Տարիներ առաջ, երբ աղջիկս մի քանի ամսական էր, ամուսինս մոր թելադրանքով ու պահանջով մեզ դուրս հանեց տնից ու մենք մնացինք փողոցում: Ձուն ձմեռոցով, երեխան ձեռքիս, հայտնվեցի դրսում՝ անորոշության ու խավարի մեջ:
Կյանքը վերջավել էր ինձ համար: Ծնողներս ինձ օգնեցին, ոտքի կանգնեցի, սկսեցի աշխատել ու ապրել:a
Հիմա ես երջանիկ եմ աղջջկաս հետ, ունեմ ամեն ինչ, ինչն ուրախացնում է ինձ: Որոշ ժամանակ առաջ աղջկաս ծնունդն էր: Մենք տանը խնջույք էինք կազմակերպել ու հրավիրել էինք նրա ընկերներին: Շատ ուրախ ժամանակ էինք անցկացնում մինչև այն պահը, երբ հանկարծ դուռը զանգեց: Աղջկաս հայրն էր, որին նա նույնիսկ չէր էլ ճանաչում: Նա 9 տարվա մեջ առաջին անգամ որոշել էր այցելել դստերը: Ես շոկի մեջ էի:
Նախկին ամուսինս դռան մոտ կանգնած էր, երբ աղջիկս վազելով եկավ տեսնի թե ով էր: Հարցին՝ ով է այս մարդը, ես չկարողացա պատասխանել: Նախկին ամուսինս ասաց՝ բալես ես քո պապան եմ, եկել եմ քեզ տեսնեմ ու նվեր եմ բերել: Աղջիկս անտարբեր նայեց հոր դեմքին ու ասաց.
— Ես պապա չունեմ, ես մենակ մամա ունեմ: Եթե ես պապա ունենայի, ինքը էսքան ժամանակ իմ հետ եղած կլիներ: Կներեք ձյաձյա, էսօր իմ ծնունդն ա, դուք մեզ խանգարում եք, մենք հյուրեր ունենք, գնացեք:
Աղջիկս արագ դուռը փակեց հոր վրա, փաթաթվեց ինձու սկսեց լացել: Արցունքները խեղդում էին կոկորդս, չէի կարողանում խոսել: