Ամուսնական զույգը մեքենայով ընթանում է ճանապարհով, քաղաքաից դուրս են գնում…անսպասելի ավարտով պատմություն…

Ամուսնական զույգն ընթանում է ճանապարհով: Չեն շտապում, արագությունը՝ 60 կմ/ժ: Մեքենան ամուսինն է վարում: Նրա կողքին նստած կինն ասում է ամուսնուն.
—Սիրելիս, մենք ադեն 15 տարի ամուսնացած ենք, բայց քեզ պիտի մի բան ասեմ. ես ուզում եմ ամուսնալուծվել:

Ամուսինը ոչինչ չի ասում, միայն ավելացնում է արագությունը:
—Եվ ես չեմ ուզում, որ դու փորձես ինձ հետ պահել իմ որոշումից: Ես հանդիպում եմ քո մտերիմ ընկերոջ հետ, և նա ավելի լավ սիրեկան է, քան դու:

Ամուսինը կրկին չի պատասխանում, միայն ավելի է մեծացնում արագությունը:
—Ես ինձ եմ վերցնում մեր տունը:

Արագությունն արդեն հասել է 90կմ/ժ:
—Եվ երեխաներին:

Արագությունն արդեն՝ 100կմ/ժ է:
—Վերցնում եմ մեր ամբողջ գումարը և մեքենան:

Ամուսինը լուռ է, կարծես մոռացել է բոլոր բառերը, միայն աստիճանաբար սկսում է փոխել ուղղությունը՝ դեպի մեծ բետոնե պատը:
—Իսկ քեզ ինչ-որ բան պե՞տք է,- հարցնում է կինը:
—Ոչ, ես ունեմ այն, ինչ հարկավոր է ինձ, — վերջապես սկսում է խոսել ամուսինը:
—Եվ ի՞նչ ունես…ի՞նչ…

Բետոնե պատին հարվածելուց մի վարկյան առաջ տղամարդը պատասխանում է.
—Անվտանգության բարձիկ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика