Ահա թե ինչ պետք է անեն երիտասարդ աղջիկներն ամուսնանալուց և երեխա ունենալուց առաջ:
Այրել մտքերի օրագիրը _Իհարկե, եթե ունեք այդպիսին:
Հարսանիքից առաջ ընթերցեք այն. որոշ էջեր ձեզ կհուզեն, որոշները` կուրախացնեն, բայց ընթերցելուց հետո այրեք այն, որովհետև այն «ընտանեկան անկեղծության» հետ ոչ մի կապ չունի:
Խիզախել այնպիսի բանի, ինչը վախեցնում է _Յուրաքանչյուր աղջիկ վախի ֆակտոր ունի:
Ինչ-որ մեկը վախենում է օձերից, իսկ մյուսը վախենում է մութ սենյակում մնալ: Հաղթահարեք ձեր վախը:
Սիրել ծնողներին_ Այո, այո, հենց այդպես:
Ոչ թե ձևեր թափել, այլ իսկապես սիրել կամ գոնե ողջ սրտով կամենալ դա անել:
Ծնողները մեր ամենամտերիմ մարդիկ են և միայն մեր լավն են ցանկանում:
Հավատացեք, ամուսնանալուց հետո դուք նրանց անչափ կարոտելու եք:
Ապրել ծնողներից առանձին _Եթե ունեք դրա հնարավորությունը, ապա անմիջապես հավաքեք իրերն ու վարձով ապրեք:
Այդպես դուք կսովորեք գրեթե ամեն ինչ ինքնուրույն անել:
Բացի այդ՝ մի լավ կվայելեք ազատությունը:
Ծախսել ինքներդ ձեզ վրա _Հիշեք, որ երբ ընտանիք կազմեք, չեք կարողանա ձեզ շատ բան թույլ տալ:
Ուստի հիմա մի տնտեսեք. գնեք այն, ինչ հավանում եք, գնացեք այնտեղ, որտեղ ցանկանում եք:
Հետո ձեր եսասիրությունը ներելի չի լինի:
Փոխել արտաքինը _Արտաքինի հետ կապված բոլոր փորձարկումներն արեք հարսանիքից առաջ:
Մազերի նոր գույն, փիրսինգ, դաջվածք. արեք այս ամենը, մինչև ամուսին կունենաք:
Դառնալ ֆինանսապես անկախ _Այսօր հենց նման կանայք են գրավում տղամարդկանց ուշադրությունը:
Բացի այդ՝ դուք այլևս չեք մտածի հաշվարկով ամուսնության մասին:
Ազատվել անհաջող ընկերուհիներից_ Ընկերուհու դավաճանությունը ցավոտ, բայց շատ օգտակար բան է:
Ամուսնանալուց հետո վատ ընկերուհիներն ազդելու են ձեր ընտանեկան հարաբերությունների վրա, ուստի դրա մասին պետք է նախապես մտածել:
Բանկում հաշիվ բացել_ Այո, հասուն կյանք պետք է մտնել հասուն մտքերով:
Սովորել պատրաստել_ Եթե այն, ինչ կարողանում եք պատրաստել խոհանոցում, սկսվում և ավարտվում է ձվածեղով, ապա ժամանակն է պատրաստել սովորել