Այդ օրը ես ու քույրս դադարեցինք շփվել…նա ինձ չի ուզում անգամ տեսնել

 

Ինչպես ասում են, բարեկամներին չեն ընտրում: Սակայն նրանցից հնարավոր է հրաժարվել:Աշխատանքս շատ ուշ է վերջանում, և ես շատպում եմ տուն, որպիսիս մի քիչ ժամանակ անցկացնեմ ընտանիքիս հետ: Կինս հղի է, բացի նրանից ինձ տանը սպասում է փոքր որդիս: Եվ ինձ համար կարևոր է որքան հնարավոր է շուտ տուն հասնելը:

Մեզանից մի քանի շենք այն կողմ ապրում է մորաքրոջս աղջիկը: Նա այնտեղ բնակվում է իր մոր նվիրած բնակարանում՝ ամուսնու հետ:Այդ ընտանիքի հետ գրեթե չենք շփվում, և երբեք էլ մտերիմ բարեկամներ չենք եղել:

Վերջերս մորաքույրս հիվանդացել էր, իսկ նա ապրում է գյուղում: Նրան խնամք էր հարկավոր: Քույրս խնդրեց, որ իրեն տանեմ մոր մոտ: Ես չմերժեցի, վերջիվերջո հարազատ մադրիկ ենք:Հաջորդ շաբաթ օրը նույն եղավ: Ես ոչինչ չասացի և որոշեցի կրկին օգնել: Ճանապարհը տևում է 2 ժամ, իսկ հետո դեռ պետք է վերադառնանք: Բացի այդ այնտեղ մի քանի ժամ անցկացնելով՝ ես կորցնում եմ իմ հանգստյան օրերը, որոնք կարող էի կնոջս և երեխայիս նվիրել:

Ետ գալու ճանապարհին հարցրեցի քրոջս, թե ինչու նա մորը չի բերում իր տուն, մինչև որ կապաքինվի: Ինչին քույրս շատ տրամաբանական պատասխան տվեց.
-Արմենը չի կարող զոքանչի հետ ապրել, նա այդպես համաձայն չէ:
-Իսկ ինչու Արմենի հետ չես գնում գյուղ:
-Ի գիտություն քեզ, Արմենն ամբողջ շաբաթ աշխատանքի է լինում, իսկ նրա մեջքը հիվանդ է, գոնե 2 օր պիտի հանգստանա:

Դա իմ համբերության վերջին կաթիլն էր:Ես նրան շատ հանգիստ տոնով ասացի.
-Ներիր, բայց սա վերջին անգամն էր, որ քեզ տարա գյուղ:Թող այսուհետ ամուսինդ օգնի քեզ:

Նա նեղացավ և սկսեց բղավել.
-Եթե վառելիքդ ես ափսոսում, ես կվճարեմ:
Գումարն է չէ՞ պատճառը…անամոթի մեկը…Դրանից հետո մեր հարաբերությունները փչացան: Եթե անկեղծ, չեմ էլ ամաչում: Ես վարվել եմ այնպես, ինչպես ճիշտ եմ համարել:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика