Այս աղջիկը դպրոցական խնջույքից հետո հարցրեց ուսուցչին, արդյոք ինքը կարող է տուն տանել պիցցայի մնացորդները…ոչ ոք չգիտեր, թե դա ինչի համար է…

Մի օր մեր դպրոցում երեկույթ էր, որի ժամանակ դպրոցի տնօրինությունը մեզ պիցցա հյուրասիրեց: Իսկ խնջույքի ավարտից հետո ես հարցրեցի իմ ուսուցչին, արդյո՞ք կարող եմ վերցնել պիցցայի մնացորդները:Ես հավաքեցի մնացած պիցցայի կտորները…ես ուրախությունից դողում էի ողջ մարմնով: Պիցցան իմ ընտանիքում շատ հազվադեպ ուտեստ էր…

Ես նստեցի ավտոբուս և ուղևորվեցի տուն: Այնքան հպարտ էի բռնել տուփը և անընդհատ նայում էի, որ հանկարծ մեջից չընկնեն կտորները…կարծես ինչ-որ թանկարժեք ապրանք էի տանում:Ավտոբուսից իջնելուց հետո դեռ 15 րոպե քայլելու ճանապարհ կար: Ուրախ գնում էի, իսկ երբ հանդիպում էի մեր ծանոթներին, նրանք հարցնում էին, թե այդ ինչ եմ տանում…իսկ ես ամաչում էի ճիշտն ասել:

Վերջապես հասա տուն: Կանչեցի 4 քույրերիս և եղբայրներիս, և բացեցի տուփը: Նրանք այնքան ուրախացան. միանգամից հարձակվեցին պիցցայի մնացորդների վրա, իսկ ես կանգնած արտասվում էի…Ես հիշում եմ, թե ինչպես եմ ողջ մանկությունս անցկացրել դատարկ սենյակում, որտեղ միայն արկղեր կային: Ամբողջ կահույքս՝ արկղերն էին: Քնում էինք դրանց վրա, դաս անում…

Դա 10 տարի առաջ էր: Ես շատ եմ ուզում վերադառնալ անցյալ, գրկել ինձ՝ 16 տարեկան խեղճ աղջնակին, և ասել, որ ամեն ինչ լավ կլինի…

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика