8 խորիմաստ և հետաքրքիր աֆորիզմներ, որոնք կստիպեն ավելի խորը մտածել կյանքի մասին
Ջերեմի Համմոնդ
_Ձեր ուղեղը ծրագրավորվում է։ Եթե դուք չծրագրավորեք այն, ապա դա կանի մեկ ուրիշը։
Բոբի Սոմմեր
_Սեփական անձի մասին ցածր կարծիք ունենալը համեստություն չէ։ Դա ինքնաոչնչացում է։
Անդրե Ժիդ
_Ճշմարտության գույնը մոխրագույնն է։
Սթեֆան Փերքինս
Կյանքը դա այն չէ, ինչ դուք ստանում էք։ Կյանքն այն է, ինչ դուք անում եք ստացածի հետ։
Սթիվեն Հոքինգ
_Ես նկատել եմ, որ նույնիսկ այն մարդիկ, ովքեր պնդում են, որ ոչինչ հնարավոր չէ փոխել, մշտապես իրենց կողքերն են նայում փողոցն անցնելիս։
Ռոբերտ Ֆրոսթ
Ինչ-որ բան անընդհատ սահմանափակում և թուլացնում է մեզ. պարզվում է, որ դա հենց մենք ենք։
Բորխես
Ես հնարավոր վատագույն մեղքն եմ գործել. ես երջանիկ չեմ եղել։
Մարիո Վարգաս Լյոսա
5 տարեկանում ես սովորեցի կարդալ։ Դրանից ավելի կարևոր բան իմ կյանքում տեղի չի ունեցել։