Երազներ տեսնում են բոլորը, բայց քչերն են նշանակություն տալիս այդ ամենին: Երազների միջոցով ենթագիտակցությունը մեզ հուշումներ է ուղարկում: Կան երազներ, որոնք պետք չէ անտեսել:
Նման երազներից են`
Ատամների կոտրվելը կամ ընկնելը
Նման երազները խոսում են այն մասին, որ համարձակության ու ինքնավստահության պակաս ունեք:
Ատամները հեղինակության ու ուժի սիմվոլն են, իսկ կորցնել ատամները նշանակում է կորցնել այդ հատկանիշները:
Թռչելը
Թռիչքը երազում ազատություն է խորհրդանշում: Դուք վերջապես ազատվել եք մարդկանցից կամ հանգամանքներից, որոնք ձեզ զրկում էին ազատությունից:
Սակայն նման երազը կարող է ձեզ հուշել նաև այն մասին, որ կորցրել եք սեփական կյանքի վերահսկողությունը:
Քննություն հանձնելը
Եթե երազում քննություն եք հանձնում, ապա նշանակում է, որ կենտրոնացած եք որևէ հարցի վրա:
Եթե չեք կարողանում պատասխանել հարցերին, ապա շատ եք սիրում ինքնաքննադատությամբ զբաղվել:
Քննության թեման կամ առարկան, որից քննություն եք հանձնում, կարող է մատնանշել ոլորտը, որին վերաբերում է երազը:
Ընկնելը
Դուք վախենում եք կորուստներից կամ ձեր կյանքում կան արժեքներ, որոնք չեք ցանկանում կորցնել:
Վախենում եք ձեզ խոստովանել ձեր զգացմունքների մասին:
Մահանալը
Եթե երազում մահացել եք, ապա լավ նշան է, քանի որ այն խոսում է ձեր ներքին փոփոխությունների մասին:
Եկել է ժամանակը գլոբալ փոփոխությունների համար:
Փախուստը
Եթե երազում փորձում եք փախչել մեկից կամ ձեզ վրա հարձակվում են, ապա այս երազը խոսում է խնդիրների մասին, որոնց մասին վախենում եք խոստովանել ինքներդ ձեզ:
Երազում կենդանիների առկայությունը խոսում է ձեր բնավորության այն ասպեկտների մասին, որոնցից ինքներդ եք վախենում:
Նման երազները կարող են հուշել այն մասին, որ ձեզ դժվար որոշում է սպասվում ընդունել: