Տղան բացարձակապես առողջ էր, նրա քաշը և մյուս բոլոր առողջական ցուցանիշները հիանալի էին, բայց պարզապես մուգ մաշկի գույնով էր: Տղային ծննդաբերած կինը վախեցել է և հրաժարվել նրանից։Նա չէր ուզում, որ դավաճանության մասին բոլորը իմանան
Նա ստել է ամուսնուն, որ երեխան ողջ չի մնացել եւ միայնակ է հեռացել ծննդատնից։ Բուժքույրերը տղային անվանել են Մարկ։Երեխան լավ էր ուտում, արագ քաշ էր հավաքում, խելոք ու հանգիստ երեխա էր։
Հրաժարված երեխաներին ոչ հաճախ են մոտենում, միայն երեք ժամը մեկ կերակրելուց:Մանկատուն տեղափոխվելուց մեկ օր առաջ Մարկը ուժաղ բղավում էր, բայց բուժանձնակազմը ուշադրություն չէր դարձնում բղավոցներին և լացին։ Երեխաները շատ են՝ ձեռքերը բոլորին չեն հասնում:Գիշերը երեխան դադարեց բղավել եւ միայն կամաց ձայներ էր հանում:
Եվ այսպես, միայն հերթական կերակրման ժամանակ բուժքույրը ուշադրություն է դարձրել նորածնին եւ փոքրիկին շտապ տեղափոխել են է վերակենդանացման բաժանմունք:
Նրա մոտ ասֆիքսիա էր սկսվել, բժիշկները միջոցներ են ձեռնարկել եւ երեխային միացրել թթվածնին։Տղան ծանր վիճակում էր, բայց ողջ մնաց։ Եվս մի քանի ժամ եւ նա չէր փրկվի:
Բուժքույր Ալբինան իր հանգստյան օրերին միշտ այցելել է լքված փոքրիկին: Նա ոչ մի կերպ չէր կարողանում նրան հանել մտքից, իր անօգնական հայացքը եւ ծանր վիճակը:Ժամանակի ընթացքում Մարկի ինքնազգացողությունը ուղղվեց, երեխային պատրաստում էին դուրս գրման և մանկատուն տեղափոխելու։
Ալբինան ամուսնուն համոզել է որդեգրել այդ տղային։ Նրանք չունեին երեխա, իսկ Մարկի պատմությունը իրեն վերևից մի նշան թվաց: Ամուսինը երկար դիմադրում էր:Բայց Ալբինան կարողացավ համոզել ամուսնուն։
Տղայի կենսաբանական մայրն այդպես էլ չհայտնվեց ծննդատանը։ Նա հնարավորություն է ունեցել վերցնել հրաժարագիրը, բայց նա չի արել դա:
Ալբինան շատ երջանիկ էր երեխային որդեգրելու փաստից: Այնպես որ, մի փոքրիկ սևուկ տղա ձեռք բերեց ընտանիք, երջանիկ ապագայի եւ սիրո հույս:Իսկ կես տարի անց, Ալբինան իմացավ, որ հղի է: Եվ դա երեք տարի ապարդյուն անպտղության բուժումներից հետո:
Այո … իսկապես, ինչ-որ մեկը երկնքում խաղում է մեր ճակատագրերով, ստուգելով մեզ ուժը, բարությունը եւ սիրելու ունակությունը…