Այս կինը հրապարակեց իր հարսանեկան նկարները, սակայն նրան շնորհավորելու փոխարեն բոլորը սկսեցին լացել և ցավակցել…

Նրանք խենթի պես սիրում էին իրար, բայց կյանքն անարդար գտնվեց և խլեց սիրած տղամարդուն… Սակայն Դեբին կազմակերպեց հարսանիքը հենց այն օրը, երբ պլանավորել էին, անցկացրեց ֆոտոսեսիա, որտեղ նկարվեց միայնակ, իսկ հետո ֆոտոշոփի միջոցով նկարներին ավելացրին նրա, արդեն մահացած, սիրելի տղամարդուն:

Ահա Դեբիի նամակը՝ ուղղված բոլորին.

<<Այսօր պետք է լիներ իմ կյանքի ամենաերջանիկ օրը: Ես պետք է արթնանայի, հագնեի իմ հարսանեկան զգեստը և քայլեի դեպի իմ երազների տղամարդը:

Մենք պետք է միմիանց հավերժ սիրո խոստում տայինք: Սա այն օրն էր, որ ես մանկուց էի երազում… Բայց արթնացա միայնակ, կոտրված սրտով: Այսօր ես չեմ քայլելու դեպի խորանը, իմ սիրելին չի տեսնելու այն զգեստը, որ այդքան խնամքով թաքցրել էի նրանից, քանի որ ասում էին, թե փեսան չպետք է տեսնի հարսի զգեստը մինչ հարսանիքը…

Ես այսօր չեմ ունենալու ամուսին ոչ որովհետև նա ուրիշին է սիրում, ոչ որովհետև նա որոշեց ուղղակիկանգ առնել, այլ որովհետև նա ուղղակի շտապեց փողոցն անցնելուց…

ես այսօր խնդրում եմ բոլորին՝ եղեք ուշադիր փողոցում, մի շտապեք ոչ մի տեղ, երկնքում միշտ էլ ձեզ գրկաբաց են սպասում, իսկ այստեղ մնալու ենք մենք՝ հավերժ կարոտով ու փշրված երազներով… >>

Հզոր նամակ էր, այնպես չէ՞:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика