Այս կինը մտածում էր, որ ամուսինը զոհվել է պատերազմում. Սակայն մի օր…

Անյուտան որբ է մեծացել: Նա իր մորը չէր հիշում, իսկ հայրը, երբ Անյուտան 5 տարեկան էր, մահացավ: Նա մեծ եղբոր՝ Ալեքսեյի հետ շրջում էին տներով, օգնում նրանց, խնամում երեխաներին, որտեղ էլ նրանց կերակրում էին և սնունդ տալիս:17 տարեկանում նա հանդիպեց գեղեցիկ եւ ուրախ Իվան Զոլոտարիովին եւ նրանք ամուսնացան, իսկ մեկ տարի անց նրանք ունեցան որդի՝ Սաշա անունով: Մի քանի տարի Անյուտան եւ Իվանն ապրում էին կատարյալ ներդաշնակությամբ, միասին դաստիարակում և մեծացնում էին իրենց որդուն:

Այս երջանկությունը, որը երկնքից ստացած պարգեւ էր, նրանց բավական էր ողջ կյանքի համար, սակայն ճակատագիրը այլ ընթացք էր նախատեսել նրանց համար:Սկսվեց Մեծ Հայրենական պատերազմը: Իվանը մեկ շաբաթ անց մեկնեց ճակատ, իսկ վեց ամիս անց Անյուտան ստացավ ամուսնու մասին մահվան բոթը: Նա այլևս ուժ չուներ, սակայն նրան փրկեց որդին՝ Սաշան:

Պատերազմի վերջին ամիսներն էին, սակայն այն դեռ մարդկանց համար պատրաստել էր անակնկալներ:
Ռմբակոծություններից մեկում, Անյուտան վիրավորվել էր գլխի շրջանում եւ անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց: Երբ նա գիտակցության եկավ, հասկացավ, որ տղային կորցրել է: Անյուտան նրան փնտրելու համար բազմաթիվ նամակներ է գրում, բայց բոլոր պատասխանները բացասական են:

Պատերազմը ավարտվեց, եւ Սաշայի մասին լուր չկար, բայց Անյուտան շարունակում էր նամակներ գրել երկրի բոլոր ուղղություններով:Որոշ մարդիկ խորհուրդ տվեցին նրան աշխատանքի անցնել մանկատանը, եւ շուտով նա դարձավ մանկատան տնօրեն:Պատերազմի ավարտից երկու տարի է անցել, բայց մարդիկ դեռեւս գիշերը դողում էին, նրանց հոգիները, որոնք վերապրել էին սարսափելի տարիները, սարսափի մեջ էին:

Մի անգամ մանկատուն եկավ ձեռնափայտերով մի սպա:
— Ես ձեր մանկատան տնօրենին եմ ցանկանում տեսնել, — դիմեց մուգ մազերով կնոջը, որը կանգնած էր նրա ետեւում:

Աննան շրջվեց և… բարձր աղաղակեք: Նրա դիմացը կանգնած էր ամուսինը՝ Իվանը: Կինը չկարողանալով իրեն տիրապետել հենվեց մոտակա պատին:
— Դուք ինձ ճանաչո՞ւմ եք,- հարցրեց շփոթված Իվանը, — ես ոչինչ չեմ հիշում, չգիտեմ ո՞վ եմ:

Անյուտան արտասվում էր, այտերից գլորվում էին արցունքները:
— Աստված իմ, ողջ է: Դու ողջ ես,-շշնջած նա:

Իվանը զարմանքից լայն բացել էր աչքերը:
— Այստեղ ես եկել եմ աշխատելու համար, իմ կարգավիճակը ինձ միայն թույլ է տալիս աշխատել որպես պահակ: Իսկ ինչո՞ւ եմ արտասվում, լավ է, որ ամբողջությամբ չեմ կորցրել իմ ոտքերը, -ինքն իրեն շշնջում էր նա,-իսկ ինչ է իմ անունը,-կրկնեց Իվանը, մի քիչ հանգստանալուց հետո:
— Իվան Զոլոտարեւ:
—Իսկ դուք ով ե՞ք — նա հայացքը չէր կտրում Անյուտայից,- Դուք ով եք ինձ համար,-աչքերը նեղացնելով ասաց նա:
— Ես քո կինն եմ՝ Աննան:

Իվանն այդ իմանալուն պես կորցրեց իրեն, կարծես ոտքերը այլևս չենթակվեցին նրան, հազիվ կարողացավ հենվել վերարկուների համար նախատեսված կախիչին, սակայն այն չդիմանալով ծանրության պոկվեց և Իվանն ընկավ: Աննան և Իվանը ծիծաղեցին և նա օգնեց ձեռնափայտերը տավ և վեր կենալ: Իվանի աչքերում մեծ կրակ էր խաղում:

— Ահա, թե ինչ գեղեցկուհի ունեմ,-ասաց նա,- ցավոք այլևս չեմ կարողանում պարել:
— Աննա Ալեքսանդրովնա, նոր երեխաներն են բերել,-շտապեց հայտնել դաստիարակ Մարիա Դմիտրիվովան:
— Շատ լավ, ես հիմա կգամ,-ասաց նա:

Աննան դուրս եկավ մանկատան բակ, որտեղ յոթ պատանիներ էին կանգնած: Նա աչքերով նայեց բոլոր երեխաներն եւ ապշեց … Նրանց մեջ էր իր որդին՝ Սաշան: Նրա ոտքերը թուլացան, եւ նա ծնկի իջավ:

— Սաշա, որդի՛ս, — բղավեց կինը:
—Մայրի՞կ, մայրի՛կ, — տղան շտապեց դեպի նրա մոտ:

Իվանը հետևեց Աննային դեպի դուռը: Նա դեռ չէր հասցրել դուսր գալ, հանկարծ լսեց Աննայի բացականչոցը: Նա ուժեղ ցավ զգաց սրտում և գլխում: Չհասկանալով որտեղից, մտքերը ի հայտ եկան լուսանկարների տեսքով: Աննան և նրա փոքրիկ որդին նրա աչքերի առաջ եկան, որից հետո հիշեց ամեն ինչ:

-Իմ սիրելի որդի, — բղավեց Իվանը,-Անյուտկա, ի՛մ սեր:
—Հայրի՛կ, — կանչեց տղան —դու ողջ ես…

Նրանք երկար ժամանակ միասին գրկախառնված մնացին:

—Անհավատալի է, — ասում էին մարդիկ:
— Պարզապես հրաշք:
— Ասում են՝ ճակատագրից չես փախչի

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика