Թաքերի խաչի կողոպտումը
Այս խաչը, որը պատրաստված է 2 կարատ ոսկուց ու զարդարված է զմրուխտներով, գտնվել է 1594-ին խորտակված «Սան Պեդրո» նավում: Նավը Կուբայից դեպի Իսպանիա էր ուղևորվել և ուժեղ փոթորկի էր հանդիպել Ֆլորիդա Կիսի կղզիախմբի մոտակայքում:
Խաչը հայտնաբերել է ծովային խորությունների ուսումնասիրող Թեդի Թաքերը 1950-ականներին և անվանել է այն «իր ամենաարժեքավոր գտածոն»:
Թաքերը զարդը վաճառեց Բերմուդյան կղզիների թանգարանին: Այստեղ այն պահպանվեց 2,5 տասնամյակ:
1975-ին Թաքերի խաչը գողացան՝ դրա փոխարեն դնելով էժանագին կրկնօրինակ: Ոչ ոք պատկերացում անգամ չուներ, թե ով է այդ ամենի հեղինակը ու թե ինչ է պատահել այնուհետև խաչի հետ:
Հետազոտողները ենթադրում են, որ գողերը մասերի են բաժանել խաչը և սև շուկայում վաճառել են ոսկին ու զմրուխտները:
Թանկարժեք քարերի կողոպտում Անտվերպենի ադամանդի համաշխարհային կենտրոնից
Բելգիական Անտվերպեն քաղաքը կոչում են աշխարհի ադամանդե մայրաքաղաք: Սա իդեալական վայր է խելահեղ հանցագործություններ կատարելու համար:
2003-ի փետրվարին անհայտ մարդիկ Անտվերպենի ադամանդի համաշխարհային կենտրոն ներխուժեցին, չնայած որ տեղանքը վերջին տեխնիկայով էր հսկվում:
Հանցագործներին հաջողվել էր թաքնվել՝ վերցնելով 100 միլիոն դոլարին համարժեք ադամանդներ, որոնցից ոչ մեկն այդպես էլ չի հայտնաբերվել:
2003-ին ոստիկանությունը կողոպուտի կազմակերպչին՝ Լեոնարդո Նոտարբատոլոյին ձերբակալեց, սակայն նա մյուսների անունները չտվեց ու չասաց նաև, թե որտեղ են գտնվում թանկարժեք քարերը:
Նոտարբարտոլոն պայմանական վաղաժամկետ ազատման ենթարկվեց: «Դարի ադամանդե կողոպուտը» նրան հայտնիություն ու գումար բերեց, որը նա ստացավ տարբեր հրատարակությունների հարցազրույցներ տալու արդյունքում:
Մարդաբանության թանգարանը Մեխիկոյում
1985-ին Մեխիկոյի ազգային մարդաբանության թանգարանից գողացան 140 արժեքավոր արձանիկներ: Կողոպուտը տեղի ունեցավ Սուրբ Ծննդյան նախօրեին, երբ պահակներն ու թիկնապահները պատրաստություն էին տեսնում ու մոռացել էին իրենց պարտականությունների մասին:
Թանգարանի անվտանգության համակարգը երկար տարիներ չէր աշխատում, այդ պատճառով հանցագործների համար դժվար չէր կառույց ներխուժելն ու թանկարժեք ցուցանմուշները գողանալը:
Արձանիկները մի ողջ կարողություն էին արժենում, քանի որ պատրաստված էին ոսկուց ու նեֆրիտից: Դրանք փոքր էին, հետևաբար հեշտությամբ կարող էին տեղավորվել ոչ մեծ տուփերի կամ պայուսակների մեջ:
Հանցագործները թանգարնաի տարածք էին մւոտք գործել՝ անցնելով երկու մետր բարձրություն ունեցող ցանկապատի վրայով: Շենք մտնել կարողացել են օդային խողովակների միջով:
Նույն եղանակով էլ դուրս են բերել գողոնը: Գողացված իրերը պատմական մեծ նշանակություն ունեին: Մի ժամանակ դրանք պատկանել են ացտեկներին ու մայաներին:
Գողացված արձանիկներից մեկի՝ օբսիդիանե կապիկի արժեքը մասնագետները գնահատում են 20 միլիոն դոլար: Գողերին, ինչպես նաև գողոնը, ցավոք, գտնել չի հաջողվել:
Պլիմուտի փոստային մեքենայի առևանգումը
1962-ի օգոստոսին երկու զինված տղամարդ հարձակում գործեցին փոստային ֆուրգոնի վրա, որը Քեյփ-Քոդից ուղևորվում էր դեպի Բոստոնի Դաշնային պահուստային բանկ ու կանգ էր առել Մասաչուսեթսի Պլիմուտ քաղաքում:
Տղամարդիկ առևանգել են մեքենան, որում 1,5 միլիոն դոլար կանխիկ գումար կար:
Գողերը ոստիկանների հանդերձանքով են եղել ու ատրճանակներ են ունեցել, որոնց օգնությամբ էլ վարորդին ու թիկնապահին ստիպել են դուրս գալ մեքենայից, այնուհետև կապկպել են նրանց ու փակել ֆուրգոնի հետևի մասում:
Ըստ տուժածների՝ հանցագործները գումարը մաս առ մա ստարբեր տեղերում են թողել, այնուհետև ճանապարհի կեսին են թողել մեքենան: Ո՛չ գողերին, ո՛չ գումարը գտնել չի հաջողվել:
Ճապոնական բանկի թալանումը
1968-ին ճապոնական բանկերից մեկում պարբերաբար զանգեր էին ստանում անհայտ մեկից, ով ասում էր, որ շենքում ռումբ կա տեղադրված:
Ղեկավարությունն այդ մասին ոստիկանությանն էր հայտնել ու անհրաժեշտ բոլոր գործողություններն իրականացրել՝ հնարավորինս պահպանելու անվտանգությունը:
Դրանից հետո որոշ ժամանակ ոչ մի զանգ չէր ստացվում: Տարօրինակ զանգերի դադարումից մի քանի օր անց բանկին պատկանող կանխիկի հավաքագրման մեքենան խոշոր գումար էր տեղափոխում՝ 300 միլիոն իեն, որը համարժեք է 800 հազար դոլարին:
Ավտոմեքենան կանգնեցրել են ոստիկանության աշխատակիցներն ու վարորդին և թիկնապահին հայտնել են, որ բանկի կառավարչի տանը ռումբ կա տեղադրված, իսկ նմանատիպ ռումբ կարող է լինել նաև այս մեքենայում:
Տղամարդիկ դուրս են եկել մեքենայից և տեսնելով, թե ինչպես է դրանից ծուխ դուրս գալիս, թողել են ամենը ու փախուստի դիմել: Իրականում բանկի կառավարչի տանը ոչ մի ռումբ էլ դրված չի եղել:
Դա հեքիաթ էր՝ մտածված կողոպտիչների կողմից նրա համար, որ ստանան անհրաժեշտ գումարը: Չեն գտնվել ո՛չ հանցագործները, ո՛չ գումարը: