Այս հովտում կյանքի միջին տևողությունը 110-120 տարի. Այն անվանում են ՛՛Երիտասարդության հովիտ՛՛…

Հունզա գետի հովիտը (Հնդկաստանի և Պակիստանի սահման) «երիտասարդության օազիս» են անվանում:

Այդ հովտի բնակիչների կյանքի տևողությունը 110-120 տարի է:

Նրանք գրեթե երբեք չեն հիվանդանում և երիտասարդ տեսք են ունենում:

1. Նշանակում է՝ կա որոշակի կենսակերպ, երբ մարդիկ իրենց զգում են առողջ, երջանիկ, չեն ծերանում ինչպես մյուս երկրներում՝ արդեն 40-50 տարեկանում:

Հետաքրքիր է, որ Հունզա հովտի բնակիչները, ի տարբերություն հարևան ժողովուրդների, արտաքուստ շատ նման են եվրոպացիների:

Ըստ լեգենդի՝ այդտեղ գտնվող գաճաճ բարձրավանդակային պետությունը հիմնել է Ալեքսանդր Մակեդոնացու բանակի ռազմիկների խումբը նրա Հնդկակակն արշավի ժամանակ:

2. Միաժամանակ, հունզացիները թեթև հեգնանքով են վերաբերվում նրան, որ ինչ-որ մեկին էլ աշխարհում անվնում են լեռնաբնակներ:

Իրականում այդ անվանումը լիիրավ պետք է կրեն հանրահայտ «լեռնային հանդիպման վայրում» ապրողները՝ կետի, որտեղ հատվում են աշխարհի 3 ամենաբարձր հա

մակարգերը՝ Հիմալայները, Հինդուկուշը և Կարակորումը:

Այդ լեռնային կազմավորումներով անցնել հնարավոր կլինի միայն սպորտսմեն լինելու դեպքում: Դուք կկարողանաք սուզվել նեղ լեռնանցքների, ձորեր,ի արահետների մեջ:

Հնուց այդ հազվագյուտ զարկերակները վերահսկել են իշխանությունները, որոնք բոլոր անցնող քարավաններից զգալի հարկեր են վերցրել: Հունզան համարվել է դրանցից ամենաազդեցիկներից մեկը:

3. Հունզան Հիմալայների հովիտների մի քանի այլ հովիտների հետ հայտնվել են տարածքում, որի համար մոտ 60 տարի համառ պայքար են մղել Հնդկաստանը և Պակիստանը:

Սենյակներից մեկում երկու դիմանկար է կախված՝ բրիտանացի կապիտան Յանֆհազբենդի և ռուս կապիտան Գրոմբչևսկու, որոնք վճռել են դքսության ճակատագիրը: Այդ ժամանակ հինդուստանի և Միջին Ասիայի սահմանին ընթացել է XIX դարի երկու գերտերությունների՝ Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի ակտիվ պայքար:

Այդ ժամանակ ամբողջ Պամիրի վրա ազդեցություն ունեցող Ռուսաստանը ձգտել է հնդկական ապրանքներին հասնել: Այդպես կապիտանը Խաղի մեջ է մտել: Գրոմբչևսկու առաքելությունը շատ է անհանգստացրել Կալկուտային, որտեղ այդ ժամանակ գտնվել է Բրիտանական Հնդկաստանի փոխարքայի պալատը:

4. Երկու կապիտանները գործընկերներ են եղել՝ «համազգեստով աշխարհագետներ», նրանք բազմիցս հանդիպել էին Պամիրի արշավանքների ժամանակ:

1891 թ. դեկտեմբերի 1-ին Յանֆհազբենդի մարտիկները գրավել են Կալկուտան: Սակայն բրիտանացիները Հունզայում արապնդվել և մնացել են մինչև 1947 թ., երբ անկախացած Բրիտանական Հնդկաստանի փլուզման ժամանակ իշխանությունը հանկարծ հայտնվել է՝ մուսուլմանների վերահսկողության տակ գտնվող տարածքում:Այդ տարածքում լուսավոր և մեծ տեղերը քիչ են, թերևս, միայն «պատշգամբի սրահն» է հաճելի տպավորություն թողնում՝ այնտեղից վեհ տեսարան է բացվում դեպի հովիտ:

Այդ սրահի պատերից մեկի հին երաժշտական գործիքների հավաքածու է, մյուսին՝ զենք՝ սրեր:Հունզան կառավարում է Պակիստանի Քաշմիրի և Հյուսիսային տարածքների հարցերով նախարարոթյունը:

5. Համարվում է, որ Հունզան Արևեմուտքի համար նորից բացահայտել են հիպպիները, որոնք 1970-ական թթ. թափառել են Ասիայում՝ ճշմարտություն և էկզոտիկա որոնելով:Հունզայի ամենահիմնական տեսարժան վայրերից է սառցադաշտը, որը լայնատարած սառը գետի պես իջնում է հովիտ: Մեծաթիվ տեռասաձև դաշտերում աճեցնում են կարտոֆիլ, բանջարեղեն և կանեփ, որն այստեղ ոչ այնքան ծխում են, որքան որպես համեմունք ավելացնում են մսով ուտեստներին և ապուրներին:

Ծիրանը, անկասկած, Հունզայի այգիների գլխավոր արժեքն է:

Հունզան գրավիչ է ոչ միայն արմատական երիտասարդության համար, այնտեղ գնում են և՛ լեռնային հանգստի սիրահարներ, և՛ պատմության սիրահարներ, և՛ պարզապես հայրենիքից հեռանալ ցանկացողներ:

6. Հովտի ժողովուրդը խոսում է իր սեփական բուրուշասհի լեզվով, իսլամ է դավանում:

Հունզացիները լողանում են սառը ջրում նույնիսկ 15 աստիճան ցրտի դեպքում մինչև 100 տարեկան շարժական խաղեր են խաղում, 40-ամյա կանայք նրանց մոտ աղջիկների տեսք ունեն, 60 տարեկանում պահպանում են բարեկազմությունը և կազմվածքի նրբությունը, իսկ 65 տարեկանում դեռ երեխաներ են ունենում: Ամռանը նրանք սնվում են հում մրգերով և բանջարեղենով, ձմռանը՝ արևի տակ չորացրած ծիրանով և ծլած սերմերով, ոչխարի պանրով:

Շոտլանդացի բժիշկ Մաքքարիսոնը, ով առաջինն է նկարագրել Երջանիկ հովիտը, ընդգծել է, որ այնտեղ սպիտակուցի սպառումը ամենացածր մակարդակի վրա է:

Հունզայի բնակիչների օրական կալորիականությունը միջինում 1933 կկալ է, պարունակում է 50 գ. սպիտակուց, 36 գ. ճարպ և 365 գ. ածխաջրեր:

7. Անգլիա վերադառնալով՝ Մաքքարիսոնը հետաքրքիր փորձեր է արել մեծ թվով կենդանիների վրա: Դրանց մի մասը կերել է լոնդոնյան սովորական աշխատավոր ընտանիքի սնունդ (սպիտակ հաց, ծովատառեխ, զտված շաքարի պահածոյացված և եփված բանջարեղեն):

Որպես հետևանք՝ այդ խմբում սկսել են «մարդկային» հիվնդություններ ի հայտ գալ: Մյուս կենդանիները Հունզայի բնակիչների դիետայով են սնվել և ամբողջ փորձի ընթացքում լրիվ առողջ են եղել:

«Հունզաներ՝ ժողովուրդ, որը հիվանդություններ չի ճանաչում» գրքում Ռ. Բիրհերն ընդգծում է այդ երկրում սննդակարգի հետևյալ շատ էական առավելությունները.

նախևառաջ այն բուսակերական է, մեծ քանակությամբ հում մթերքներ, ամենօրյա սննդակարգում գերակշռում են բանջարեղենը և մրգերը, մթերքները բնական են, առանց քիմիայի, պատրաստվում են նյութերի բոլոր կենսաբանորեն արժեքավոր նյութերի պահպանմամբ, ալկոհոլ և քաղցրավենիք բացառապես հազվադեպ են օգտագործում, աղի շատ չափավոր օգտագործում,
միայն հարազատ հողում աճեցրած մթերքներ, քաղցած մնալու պարբերական շրջաններ:

8. 1963 թ. Հունզայում ֆրանսիական բժշկական արշավախումբ է եղել: Նրա անցկացրած բնակչության մարդահամարի արդյունքում պարզվել է, որ Հունզայի բնակիչների կյանքի միջին տևողությունը 120 տարի է, ինչը կրկնակի գերազանցում է եվրոպացիների այդ ցուցանիշը:

9. Երկարակեցության իրենց գաղտնիքի մասին Հունզայի բնակիչներն ասում են՝ եղիր բուսակեր, միշտ և ֆիզիկապես աշխատիր, մշտապես շարժվիր և մի փոխիր կյանքիդ ռիթմը, այդ դեպքում կապրես մինչև 120-150 տարի: Հունզայի բնակիչներին բնորոշ են՝ բարձր աշխատունակությունը, կենսուրախությունը, բացառիկ դիմացկունությունը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика