Այս մարդը ինքնասպանությունից փրկել է 400 մարդու նրանց տալով ընդհամենը ԱՅՍ հասարակ հարցը…

Հուրախություն շատ մարդկանց, ովքեր որոշել են իրենց կյանքին վերջ տալ, այստեղ՝ ճանապարհից այն կողմ, ապրում է զարմանալի մի մարդ՝ Դոն Ռիչի անունով:Կես դարի ընթացքում նա շատ մարդկանց կյանքեր է փրկել, դրա շնորհիվ նրան նույնիսկ «ավստրալացի պահապան հրեշտակ» կոչումն են տվել: Նա փրկել է մոտ 400 մարդու կյանք: Նա հատուկ հնարքների չի դիմում, և ոչ մի անգամ ոստիկանությանն օգնության չի կանչել:

Ի՞նչ է նա անում, որպեսզի մարդկանց հետ կանգնեցնի այդ քայլից: Ոչ մի արտասովոր բան։ Նա ուղղակի ջերմորեն ժպտում է նրանց և հրավիրում է իր տուն: «Չե՞ք ցանկանա գալ մեկ բաժակ թեյ խմելու»,- ասում է նա մարդկանց, ովքեր աջակցության կարիք ունեն:Կանգնելը և նայելն այդ վայրին արդեն սովորություն է դարձել Դոնի համար: Երբ նա այդտեղ տեսնում է ինչ-որ տարօրինակ վարքով կամ կասկածելի մարդու, նա միանգամից անցնում է գործի:

Եվ չնայած չի հաջողվում փրկել բոլորին, ծերուկը ջանք չի խնայում, որպեսզի մահացողների քանակը, որքան հնարավոր է, քիչ լինի: Դիաննա Գեգգինսի աղջիկը Դոնի փրկած մարդկանցից մեկն է: Ահա թե ինչ է ասում մայրը. «Նա ուղղակի հրեշտակ է: Մարդկանց մեծամասնությունը ոչինչ էլ չէր անի, ուղղակի կշրջվեր և կգնար: Նա մեծ քաջություն, իմաստություն և հոգեկան ջերմություն ունի: Երջանկություն է, որ նման մարդ է ապրում այս աշխարհում»:

Դոն Ռիչին իսկական հերոս է՝ այդ բառի բոլոր իմաստներով, ում մասին պետք է իմանան բոլորը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика