Այս 7 միջոցների օգնությամբ դուք կազատվեք կոշիկի տհաճ հոտից…

Takprosto.cc կայքը գրում է, որ գոյություն ունեն մի քանի պարզ միջոցներ, որոնք կօգնեն ազատվել կոշիկների տհաճ հոտից

Սննդի սոդա:
Սոդան «կուլ է տալիս» վատ հոտերը, ինչպես նաև՝ խոնավությունը:

Այդ պատճառով այն կարող է դառնալ հրաշալի միջոց՝ տհաճ հոտից ազատվելու համար: Յուրաքանչյուր կոշիկի մեջ մեկ ճաշի գդալ սոդա լցրեք և թողեք ամբողջ գիշեր:

Տալկ:
Այն ազդում է նույն կերպ, ինչպես սոդան: Այն հավաքում է խոնավությունը, ինչպես նաև՝ տհաճ հոտերը:
Այն ևս պետք է լցնել կոշիկի մեջ և թողնել ողջ օրը:

Լավանդա և եղեսպակ (շալֆեյ):
Եղեսպակի մի քանի տերև և լավանդայի մի քանի բողբոջ դրեք կոշիկների մեջ և դրանք մաքուր օդին դրեք:

Նարինջ, կիտրոն կամ գրեյպֆրուտ:
Երբեք դեն մի նետեք նարնջի, կիտրոնի և գրեյպֆրուտի կեղևը:

Ինչպես նախորդ դեպքերում, կեղևը պարզապես պետք է դնել կոշիկի մեջ և թողնել ողջ գիշեր:

Թեյի ծառի եթերային յուղ:
Այն կարելի է ձեռք բերել դեղատներում և կոսմետիկայի խանութներում:

Կոշիկներից տհաճ հոտերը հեռացնելու համար դրա մի կաթիլ լցրեք դրանց մեջ շաբաթվա ընթացքում երկու անգամ:

Հասկանում ենք տհաճ հոտի առաջացման պատճառը:
Բոլորին հայտնի է, որ ոտքերի տհաճ հոտն առաջանում է ոտքերի քրտնելու պատճառով: Բայց դուք հավանաբար նկատել եք, որ մի կոշիկ ավելի սուր տհաճ հոտ է ունենում, իսկ մյուսի դեպքում տհաճ հոտը գրեթե բացակայում է: Նշանակում է՝ խնդիրը կոշիկի ներդիրն է: Դրանցից մեկն ավելի շատ է կլանում տհաճ հոտը, մյուսը՝ քիչ: Եթե դուք նկատում եք, որ դժվար է ազատվել որևէ կոշիկի տհաճ հոտից, ապա փորձեք ներդիրն ավելի հաճախ փոխել:

Ինչպես ապահովել ոտքերի պատշաճ հիգենա:

  • Աշխատեք ողջ օրը չշրջել փակ կոշիկներով:
  • Տուն հասնելուն պես հանեք կոշիկները:
  • Պետք է պարբերաբար մաքրել կոշիկները:
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика