Աշխարհի ամենամեծ մեքենան
Դա Bagger 288 էքսկավատորն է, որը նախագծել են գերմանացի մասնագետները 1978թ.-ին՝ բաց հանքերում օգտակար հանածոներ արդյունահանելու համար:
Ինքնագնաց մեքենան կարող է շարժվել 600 մ/ժ արագությամբ: 95 մետր բարձրություն ունեցող հսկայի քաշը 13.000 տոննա է, երկարությունը՝ 250 մետր:
Մեքենան սպասարկում է 4 հոգանոց հերթափոխը: «Թրթուրավոր երկնաքերն» ապահովված է խոհանոցով, սանհանգույցով եւ հանգստի սենյակով:
Յուրաքանչյուր թրթուրի երկարությունը 3,8 մետր է: Էքսկավատորն աշխատում է ամեն օր՝ առանց ընդմիջման:
Աշխարհի ամենամեծ բեռնատար մեքենան
Աշխարհի ամենամեծ բեռնատարը բելառուսական «ԲԵԼԱԶ-75710» ինքնաթափն է: Այն նախագծվել է 2013թ.-ին: Փորձադաշտում բեռնատարն ընթացել է 64 կմ/ժ արագությամբ:
Մեքենայի քաշը 360 տոննա է, բեռնամբարձությունը՝ 503,5 տոննա: 8-մետրանոց հսկան, որը եռահարկ շենքի բարձրության է, վառելիքի 2 բաք ունի՝ յուրաքանչյուրը 2800 լիտր տարողունակությամբ:
Վառելիքի ծախսը 100 կմ-ի համար կազմում է 1300 լիտր: Արտադրված առաջին բեռնատարն աշխատում է Կեմերովոյի շրջանի ածխահանքերից մեկում:
«ԲԵԼԱԶ-75710»-ը տեղ է զբաղեցրել Գինեսի ռեկորդների գրքում:
Աշխարհի ամենամեծ մարդատար մեքենան
Ամենամեծ մարդատար մեքենան «Ամերիկյան երազանք» լիմուզինն է, որի երկարությունն ավելի քան 30 մետր է: Լիմուզինը պատրաստվել է 1980 թ.-ին՝ Հոլիվուդի կարիքների համար:
Մեքենան ունի 26 անիվ, սրահում կա ջակուզի եւ մինի-լողավազան: Լիմուզինը, որն աշխատում է երկկողմանի ղեկային համակարգով, հանրային օգտագործման ճանապարհներով երթեւեկելու արտոնագիր չունի:
Երկու վարորդի միջամտության անհրաժեշտություն է առաջանում շրջադարձերի ժամանակ:
Այն օգտագործել են ֆիլմերի նկարահանման ժամանակ: Այժմ ավտոմեքենան վերանորոգվում է, ինչից հետո կտեղափոխվի Նյու Յորք եւ տեղ կգտնի թանգարանում: