Աշխարհում ամենահայտնի 10 թանկարժեք մետաղները…

Երկիրը հարուստ է տարբեր ռեսուրսներով՝ այդ թվում նաև մետաղներով, որոնք լայնորեն օգտագործվում են մարդու կողմից առօրյա կյանքում:
Բայց ահա, որոշակի պատճառներով, դրանք կարող են լինել ոչ թանկարժեք, թանկարժեք և շատ թանկարժեք:
Արծաթ
Արծաթ՝ սպիտակաարծաթագույն ազնիվ մետաղ:
Առավելագույն կոնցենտրացիան հաստատվում է թերթաքարային ապարներում 1գ/տ: Արծաթի գլխավոր արդյունաբերողներից մեկն են համարվում Չինաստանը, Մեքսիկան և Չիլին:
Մետաղը լայնորեն օգտագործվում է տարբեր բնագավառներում՝ այդ թվում նաև ոսկերչության մեջ:
Գինը տրոյական ունցիայի համար կազմում է մոտ 16 դոլար:
Ինդիում
Ինդիումը կռելի, դյուրահալ, շատ փափուկ սպիտակաարծաթագույն մետաղ է:
Անկախ հանքավայրեր այն չի առաջացնում, այլ մտնում է այլ մետաղների հանքաքարերի կազմի մեջ:
Առաջին անգամ այն լայնորեն օգտագործել են Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին՝ որպես ինքնաթիռների շարժիչների առանցքակալների ծածկոց:
Այն այժմ օգտագործում են կոռոզիադիմացկուն հայելիների, կիսահաղորդիչների և համաձուլվածքների արտադրության մեջ:
Գինը տրոյական ունցիայի համար կազմում է մոտ 30 դոլար:
Ռուտենիում
Ռուտենիումը դժվարահալ, արծաթագույն մետաղ է, որը պատկանում է պլատինի խմբին:
Լայնորեն օգտագործվում է աէրոտիեզերական բնագավառում որպես կատալիզատոր:
Այս մետաղի գինը զգալիորեն նվազել է այն բանից հետո, երբ նվազեց ստացիոնար համակարգիչների պահանջը, որտեղ այն օգտագործվում էր կոշտ սկավառակների արտադրության համար:
Եթե 2007թ. տրոյական ունցիայի համար գինը կազմում էր 800 դոլար, ապա հիմա՝ 60 դոլար:
Ռենիում
Ռենիումը ամուր սպիտակաարծաթագույն մետաղ է, որը լայնորեն օգտագործվում է պլատինառենիումային կատալիզատորներում, նավթավերամշակման արտադրությունում:
Հիմնական արդյունաբերողներն են Չիլին, ԱՄՆ-ն և Ռուսաստանը:
Գինը տրոյական ունցիայի համար կազմում է մոտ 140 դոլար
Օսմիում
Օսմիումը փայլուն սպիտակաարծաթագույն մետաղ է՝ կապտավուն երանգով:
Պատկանում է պլատինի խմբին: Սա Երկիր մոլորակի ամենապինդ մետաղներից մեկն է:
Այն տարբերվում է փխրունությամբ և բարձր հալման ջերմաստիճանով:
Հիմնական արդյունաբերողներն են՝ Ռուսաստանը, Հարավային և Հյուսիսային Ամերիկայի երկրները: Օգտագործվում է շիկացման թելերի պատրաստման համար:
Գինը տրոյական ունցիայի համար կազմում է մոտ 400 դոլար:
Իրիդիում
Իրիդիումը շատ պինդ, դժվարահալ սպիտակաարծաթագույն մետաղ է:
Պատկանում է պլատինի խմբին: Տարբերվում է բարձր խտությամբ:
Սա ամենաքիչ տարածված մետաղներից մեկն է: Լայնորեն օգտագործվում է ներքին այրման շարժիչների բռնկման մոմիկների արտադրության մեջ և որպես էլեկտրոդներ:
Գինը տրոյական ունցիայի համար կազմում է մոտ 550 դոլար:
Պալադիում
Պալադիումը արծաթասպիտակագույն մետաղ է:
Լայնորեն օգտագործվում է էլեկտրոնիկայում և բժշկության մեջ:
Հիմնական արդյունաբերողներն են՝ Ռուսաստանը և ՀԱՀ-ը: Գինը տրոյական ունցիայի համար կազմում է մոտ 800 դոլար:
Պլատին
Պլատինը փայլուն, սպիտակաարծաթագույն ազնիվ մետաղ է, որը առաջին անգամ սկսել են արդյունահանել ԱՄՆ-ում:
Այսօրվա դրությամբ հիմնական արդյունահանողներն են՝ ՀԱՀ-ը, ԱՄՆ-ն, Ռուսաստանը:
Ամենալայն կիրառությունը պլատինը ստացել, որպես քիմիական ռեակցիաների կատալիզատոր:
Բացի դրանից օգտագործվում է բժշկության և ոսկերչության և այլ ոլորտներում:
Գինը տրոյական ունցիայի համար կազմում է մոտ 1200 դոլար:
Ռոդիում
Ռոդիումը կարծր, արծաթասպիտակագույն մետաղ է:
Այն պատկանում է պլատինի խմբին: Շատ հազվագյուտ տարր է:
Հիմնական արդյունահանողներն են ՀԱՀ-ը, Կանադան և Կոլումբիան:
Ռոդիումը լայնորեն կիրառվում է կատալիզատորներում, հեղուկբյուրեղային էկրանների արտադրության մեջ:
Գինը տրոյական ունցիայի համար կազմում է մոտ 1200 դոլար:
Ոսկի
Ոսկին ազնիվ, փափուկ, ոսկեգույն մետաղ է:
Հնագույն ժամանակներից օգտագործվում է որպես փոխանակման միջոց և օգտագործվում է ոսկերչության մեջ:
Հիմական արդյունահանողներն են՝ Չինաստան, Ավստրալիա, ԱՄՆ:
Օգտագործվում է որպես ներդման օբյեկտ՝ չնայած նրան որ վաղուց կորցրել է փողի ֆունկցիան:
Բացի դրանից օգտագործվում է ոսկերչության, բժշկության, քիմիայի ոլորտներում:
Գինը տրոյական ունցիայի համար կազմում է մոտ 1200 դոլար: