Աշխարհում հրաշքներ լինում են. Այս դեպքերը դրա վառ ապացույցներն են…

Ինքնաթիռի կապիտանը դուրս է թռել ինքնաթիռի դիմապակուց.

1990 թ. հունիսի 10-ին BAC 1-11 Series 528 FL ինքնաթիռի կապիտան Թիմ Լանկաստերը կենդանի է մնացել՝ գտնվելով մոտ 5000 մետր բարձրության վրա գտնվող ինքնաթիռի դիմապակու վրա:

25273 մ բարձրության վրա գտնվող ինքնաթիռի կապիտանը թուլացրել է ամրագոտին, որից հետո պայթել է ինքնաթիռի դիմապակին: Կապիտանը միանգամից դուրս է թռչել և մեջքով սեղմվել է օդանավի ֆյուզելյաժին:Լանկաստերի ոտքերը մնացել էին ղեկի և կառավարման վահանակի միջև:

Խցիկում գտնվող սրահի սպասարկող Նայջել Օգդենը ամուր պահել է կապիտանի ոտքերը: Երկրորդ օդաչուն վայրէջք է կատարել 22 րոպե անց միայն. այդ ընթացքում կապիտանը գտնվել է ինքնաթիռի հակառակ կողմում:

Սրահի սպասարկողը մտածել է, թե Լանկաստերը մահացած է, սակայն բաց չի թողել, որպեսզի նա չընկնի շարժիչի վրա և առաջացնի հրդեհ:այրէջքից հետո պարզվել է, որ Թիմն ունեցել է կապտուկներ, և կոտրվել են աջ ձեռքը, ձախ ձեռքի մատները և աջ ձեռքի դաստակը:

5 ամիս անց Լանկաստերը նորից օդ է բարձրացել:
Իսկ Ստյուարտ Նայջել Օգդենն ունեցել է դեմքի և ձախ աչքի ցրտահարություն, և դուրս է ընկել ուսը:

Թռիչք 7000 մետր բարձրությունից առանց օդապարիկի

1942 թ. հունվարին կապիտան Իվան Սիչովը դուրս է եկել ռմբակոծության Վյազմի շրջանում տեղակայված գերմանական զորքերի ուղղությամբ:
Սակայն նրանց վրա հարձակվել են գերմանական զորքերը և բացել կրակահերթ ռմբակոծիչի ուղղությամբ:

Սիչովը ստիպված է եղել լքել այրվող ինքնաթիռը, սակայն գերմանացիները օդաչուներին ցանկացել են բռնել օդում, այդ իսկ պատճառով Իվանը նետվել է ցած:

Երբ անհրաժեշտ էր բացել օդապարիկը, Սիչովը կորցրել է գիտակցությունը: Արդյունքում նա վայր է ընկել 7000 մ բարձրությունից հսկայական ձյունածածկ լեռան լանջին, որից հետո գլորվել է ցած:
Երբ Սիչովին գտել են, նա գիտակցության եկած է եղել, սակայն ստացել է բազմաթիվ լուրջ կոտրվածքներ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика