Մեր ծնողները մեր կյանքի գլխավոր մարդիկ են, սակայն երբեմն մենք մոռանում ենք դրա մասին, իսկ նրանք այնքա՜ն ունեն մեր հոգատարության, սիրո ու աջակցության կարիքը։
Մեզնից յուրաքանչյուրն ունի 2 թևեր՝ հայր ու մայր, և քանի դեռ նրանք կան, մենք թռչում ենք։
Բայց շատ դժվար է մեկ թևով թռչելը, իսկ առավել ևս՝ ոտքով քայլելը։ Տա Աստված, բոլորդ էլ հնարավորինս երկար կարողանաք թռչել 2 թևերով։
Պահպանեք ձեր ծնողներին։
- Մենք միայն մեր ծնողներին ենք պետք, մյուներին պարզապես հետաքրքիր ենք։
- Շատ մի բարկացեք ձեր ծնողների վրա։ Հիշեք, նրանք էլ են երեխա եղել, ու դուք էլ եք ծնող լինելու։
- Մի նեղացրեք ծնողներին։ Նրանք չափազանց մոտ թիրախ են։ Տարածությունն այնքան է, որ դուք գործնականորեն չեք կարող վրիպել։
- Դու երբեք ավելի լավ ընկեր չես կարող գտնել, քան ծնողներդ են։ Միայն նրանք են քո թիկունքում քո մասին հիացական բաներ ասում, իսկ դեմքիդ՝ միայն բացասական բաներ։
- Գնահատեք ձեր ծնողներին, քանզի նրանք միակն են, ովքեր ձեզ չեն թողնի ստեղծված ոչ մի իրավիճակում։
- Միայն մեծանալով ենք մենք զգում ծնողական խորհուրդների արժեքը։
- Երեխաներիդ մի դաստիարակիր, միևնույն է, նրանք քեզ նման են լինելու. Դաստիարակիր ինքդ քեզ։
- Ընկերներդ կարող են դավաճանել քեզ, սիրելիներդ կարող են լինել անհավատարիմ, և միայն ծնողներդ են, որ միշտ քեզ հետ են։
- Ծնողներն ամենաչգնահատված, բայց ամենաանգին բանն են այն ամենից, ինչ ընդհանրապես կարող է լինել աշխարհում։
- Միայն այն ժամանակ, երբ երեխաները սկսում են ծնողներից առանձին ապրել ու իրենց իսկ միջոցներով, նրանք սկսում են հասկանալ, որ իրենք ամենախելացին չեն, իսկ իրենց ծնողները՝ ամենահիմարները։
- Ընտանիքը հոր թագավորությունն է, մոր աշխարհն ու երեխայի դրախտը։