Ավտուբուսում. «Օրիորդ, նստեք ծնկներիս, մի խանգարեք ուղևորներին»…

Տրանսպորտում միշտ էլ զավեշտալի դեպքեր են լինում: Այս դեպքին ականտես եմ եղել ինքս և ասեմ, որ իսկապես զվարճացա ամբողջ հոգով:Ավտոբուսը լեցուն էր: Ամեն կանգառում ուղևորների քանակը շատանում էր, հասկանալի է, աշխատանքից տուն վերադառնալու ժամն է, բոլորը տուն են գնում:

Մի երիտասարդ աղջիկ, ձեռքի ծանր պայուսակը դրեց նստարանին, որտեղ նստած էր և գնաց ուղեվարձը վճարելու: Հենց այդ պահին մի նիհար, ոչ հաճելի արտաքինով միջին տարիքի մի տղամարդ վերցրեց պայուսակը, և նստեց՝ պայուսակը դնելով ոտքերի մոտ:

Երիտասարդ աղջիկը վերադարձավ և քաղաքավարի դիմեց այդ տղամարդուն.
— Կներեք, բայց դա իմ տեղն է, ես գնացի ուղեվարձը վճարելու, միգուցե զիջեք իմ տեղը ինձ:
— Քե՞զ, — ամբարտավան տոնով հարցրեց այդ տիպը, — ինչո՞ւ զիջեմ, նստիր ծնկներիս, երկուսիս էլ լավ կլինի, ուղևորներին էլ չես խանգարի, մի վախեցիր, չեմ նեղացնի:

Երիտասարդ աղջիկն ամոթից կարմրեց, կարկամեց: Այդ պահին միջամտեց մի հաղթանդամ տղամարդ, որ ծանրամարտիկի տեսք ուներ, մոտ երկու մետր հասակով և երևի 140 կգ քաշով;

— Օրիորդ, դուք շատ տեղ չեք զբաղեցնում, ես հաղթանամ եմ, ես կնստեմ, — և թրմփալով նստեց այդ տիպի ծնկներին:
— Լսի՛ր, իջիր, ծնկներիցս, — հազիվ էր ձայնը փորից դուրս գալիս:
— Լռիր, այլապես, հնարավոր է պառկելու ցանկություն ունենամ:

Երիտասարդ աղջիկն ամոթից իջավ առաջին իսկ կանգառում, իսկ հաղթանդամ տղամարդը այդ տիպի ծնկներին նստած գնաց ևս չորս կանգառ:

Հավանաբար այդ տիպը հաջորդ անգամ նման անպարկեշտ առաջարկություն անելու ցանկություն չունենար:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика