Բալզակի հանրահայտ 11 մտքերը՝ կնոջ մասին…

Հայտնի ֆրանսիացի գրող Օնորե դե Բալզակի հանրահայտ մտքերը՝ կնոջ մասին, որոնք պետք է ընթերցի յուրաքանչյուրը՝ կնոջ տեսակը ճանաչելու համար:

1.Կնոջը սիրուհի դարձնելու անկարողությունը ապացուցում է ամուսնու թերարժեքությունը: Պետք է կարողանալ մեկ կնոջ մեջ գտնել բոլոր կանանց:

2.Ամուսնու վրա ծիծաղող կինը այլևս չի կարող սիրել նրան:

3.Կինն իր սիրելի ամուսնու դեմքը նույնքան լավ գիտի, որքան նավաստին՝ բաց ծովը:

4.Խանդոտ մարդը կասկածում է ոչ թե կնոջը, այլ՝ ինքն իրեն:

5.Ոչ ոք կնոջի չի սիրում երիտասարդության կամ հասունության, գեղեցկության կամ տգեղության, հիմարության կամ խելացիության համար. սիրում է ոչ թե ինչ-որ բանի համար, այլ ուղղակի սիրում է նրան:

6.Նա, ով կկարողանա կառավարել կնոջը, կկարողանա ղեկավարել նաև պետություն:

7.Միայն կնոջ վերջին սերը կարելի է համեմատել տղամարդու առաջին սիրո հետ:

8.Տղամարդը կորցնում է, եթե ոչինչ չի շահում: Կինը շահում է, եթե ոչինչ չի կորցնում:

9.Կինը սիրում է հաղթել այն տղամարդուն, ով պատկանում է ուրիշին:

10.Ոչ ոք չի կարող դառնալ կնոջ ընկերը, եթե նա կարող է լինել նրա սիրելին:

11.Կինը պետք է պատկանի այն տղամարդուն, ով կազատի նրան խնդիրներից

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика