Բանանն ամենահամեղ ու ամենաօգտակար մրգերից մեկն է։ Այն հարուստ է կալցիումով, C, A, E, B6 վիտամիններով։
Mirkrasoty.life կայքը գրում է, որ շատերն են հրաժարվում բանանից՝ մեծ քանակով կալորիաներ պարունակելու պատճառով:
Օրվա ընթացքում մեկ բանան ուտելը կառուցվածքին մեծ վնաս չի հասցնի, բայց կօգնի առողջությանը։
Զարկերակային բարձր ճնշում։ Մի շարք գործոններ կարող են հանգեցնել զարկերակային ճնշման բարձրացման։
Այս դեպքում հարկավոր է ավելի շատ կալցիում օգտագործել։
Բանանը հարուստ է այս նյութով։ Խորհուրդ է տրվում ամեն առավոտ բանան ուտել։
Եթե դա սովորություն դառնա, զարկերակային ճնշումը կարող է կարգավորվել։
Դեպրեսիա
Դեպրեսիայով ատառապողները հիմնականում նշում են, որ բանան ուտելուց հետո ինքնազգացողությունը լավանում է։
Բանանը տրիպտոֆան է պարունակում, որն օրգանիզմին անհրաժեշտ հակաօքսիդանտ է։ Օրգանիզմը չի կարողանում անհրաժեշտ չափով տրիպտոֆան սինթեզել։
Այդ պատճառով էլ այն պետք է օրգանիզմ մտնի մթերքի հետ։ Հետագայում սրանից սերոտոնին է սինթեզվում, որը հայտնի է՝ որպես երջանկության հորմոն։
Սթրես
Երբեմն սթրեսն արագացնում է նյութափոխանակությունը, ինչը կարող է հանգեցնել կալիումի մակարդակի նվազեցման։
Այս դեպքում խորհուրդ է տրվում բանան օգտագործել։
Փորկապություն
Բանանը նյութափոխանակությունը լավացնելու լավագույն միջոցներից է։Դրանում պարունակվող նյութերը խթանում են նյութափոխանակությունը և նպաստում օրգանիզմից տոքսինների դուրսբերմանը։
Դա է պատճառը, որ փորկապություն կամ նյութափոխանակության հետ կապված խնդիրներ ունեցող անձանց խորհուրդ է տրվում բանան օգտագործել։Այն օգնում է նաև ազատվել մետեորիզմից՝ փորափքանքից։
Մինչդաշտանային սինդրոմ
B խմբի վիտամինները հանգստացնում են մինչդաշտանային սինդրոմի դրսևորումները