Բերանում Հալվող ,Անչափ Նուրբ և Համեղ Թխվածքի Բաղադրատոմս. Մեկ Անգամ Փորձելուց Հետո Միայն Սա Կպատրաստեք

Պատրաստման համար ձեզ հարկավոր են հետևյալ բաղադրիչները ձու2 հատ, շաքարավազ 120 — 150 գ, թթվասեր 250 գ, փխրեցուցիչ 10 գ, — կակաո, 10 գ, — ալյուր, 180 գ, — մի պտղունց աղ: Կրեմը պատրաստելու համար վերցրեք — յուղոտ թթվասեր, 400 գ, — փոշի(пудра), 2 ճաշի գդալ, — վանիլային շաքար, 1 տուփ։ Պատրաստման եղանակը: Ձուն հարում ենք,

հետո ավելացնում շաքարավազը և հարում ենք մինչև փարթաման: Ավելացնել թթվասերն ու աղը, խառնել ու հարել։ Փխրեցուցիչը միացնում ենք ալյուրի հետ, մաղում և մաս-մաս մտցնում խմորի մեջ։ Խմորը բաժանել 2 մասի և խառնել կակաոյի հետ։ Ֆորմաները ծածկում ենք պերգամենտով և լցնում խմորը։ Ջեռոցը տաքացրեք 180 աստիճանով և թխեք 10-15 րոպե, նայեք ձեր ջեռոցին։

Կրեմի համար խառնեք բոլոր բաղադրիչները և հարեք մինչև միատարր ու փարթամ դառնալը։ Բիսկվիթները բաժանում ենք 2 մասի ու կրեմ քսելով տորթ ենք կազմում։ Կողքերը կրեմով պատում ենք և ցանում մանր կտրատած ընկույզներ։ Մի քանի ժամով դնում ենք սառնարան, որ ներծծվի։

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Яндекс.Метрика