Բժիշկը փրկեց երեխայի կյանքը, որի արդյունքում հեռացվեց աշխատանքից…

Ես աշխատում եմ շտապ օգնության բժիշկ; Մի օր ուշանում էի աշխատանքից և տաքսի նստեցի: Խնդրեցի ինձ հնարավորին շուտ տեղ հասցնել, ասացի որ շտապ օգնության բժշկուհի եմ և իրավունք չունեմ հերթափոխից ուշանալու:Ճանապարհին հեռախոսս զանգեց, ընկերուհուս բալիկը օգնության կարիք ուներ: Ես վարորդին ասացի, որ ուղղությունը փոխվում է, քանի որ ես պետք է անհապաղ զննեի երեխային:

Նա սիրով համաձայնեց և ինձ շտապ տեղ հասցրեց, ես խնդրեցի նրան սպասել,, մինչև զննումը վերջացնեմ և իջա մեքենայից ու աստիճանները բարձրանալիս մտածեցի, որ նրան լավ կվարձատրեմ:

Ես զննեցի, նշանակումներ արեցի և արագ իջա: Խնդրեցի հնարավորին արագ ինձ տեղ հասցնել և ասացի.

— Ես Ձեզ ավելին կվարձատրեմ, միայն թե չուշանամ:
— Դրա կարիքը չկա, ես բժիշկներին անվճար եմ տեղափոխում, — ասաց նա:
— Դա նոր պետական ծրագի՞ր է,- զարմացած հարցրի ես:
— Ոչ իմ անձնական նախաձեռնությունն է: Պարզապես մեկ տարի առաջ շտապ օգնության մի բժիշկ փրկեց իմ երեխայի կյանքը վթարից հետո:
— Բայց դա մեր աշխատանքն է, մենք դրա դիմաց վարձատրվում ենք, դա մեր պարտականությունն է:

— Նա իմ երեխային վիրահատեց հենց վթարի վայրում, խախտելով ինչ որ արձանագրություն: Առաջին շտապ օգնության մեքենայի բժիշկը արձանագրություն էր կազմել և ասում էր, որ իմ երեխան մինչև հիվանդանոց չի հասնի, որ նա մահանում է:

Այդ բժիշկը չենթարկվելով գլխավոր բժշկի հրամանին վիրահատեց երեխայիս հենց վթարի վայրում, ու նա մինչև հիմա ողջ և առողջ է և հենց այդ բժշկի շնորհիվ, բայց հրամանին չենթարկվելու համար նրան ազատեցին ախատնքից:

Նա ասաց, որ Հիպոկրատի երդում է տվել մարդկանց փրկելու համար, այլ ոչ թե հրամաններին ենթարկվելու: Եվ այդ օրվանից ես ոչ մի բժշկից գումար չեմ վերցնում տեղափոխելու համար:

Ես հուզվեցի անսահման և միևնույն ժամանակ հպարտության զգացում ունեցա, այդ բժշկի փոխարեն ես էլ աշխատանքս կզոհաբերեի հանուն այդ երեխայի կյանքի: Այդ բժիշկը նաև երջանիկ էր դարձրել այդ երեխայի հարազատներին:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика