Հղիությունը կնոջ կյանքում ամենակարևոր և ամենապատասխանատւ շրջաններից մեկն է և դա անմիջականորեն կապված է ապագա երեխայի բարեկեցության հետ:
Վեճերը, արցունքները, խնդիրները և սթրեսը բացասական ազդեցություն են գործում հղի կնոջ և պտղի վրա:
Պտղի թերզարգացում:
Տանը և աշխատավայրում սթրեսները հանգեցնում են դեպրեսիայի և դրա հետևանքով պտուղը բավարար չափով թթվածին չի ստանում:
Ցածր քաշը:
Կնոջ օրգանզիմում հորմոնալ փոփոխությունները, հատկապես կորտիզոլը, որն արտադրվում է սրթեսի ժամանակ, հաճախ թույլ չեն տալիս երեխային ներարգանդային շրջանում քաշ հավաքել:
Սթրեսը ազդում է ուղեղի վրա:
Սթրեսի հորմոնի ազդեցության հետևանքով երեխաների մոտ նկատվում են թույլ մտավոր կարողություններ:
Վաղաժամ ծննաբերություն:
Հղի կնոջ նյարդայնությունը կարող է բարձրացնել զարկերակային ճնշումը, ինչի հետևանքով կարող են լուրջ խնիրներ ի հայտ գալ պտղի մոտ: Դա կարող է վաղաժամ ծննդաբերության պատճառ դառնալ:
Ձեր երեխայի առողջությունը և բարեկեցությունը ձեր ձեռքերում է: