Բոլորը ծիծաղում էին, երբ այս 6-ամյա երեխան տարվա 6 եղանակ թվարկեց, սակայն ուսուցչուհին ուղղակի ապշած էր նրա պատասխանից…

Պատկերացրեք՝ արևային Օդեսայում եք․․․

Հրեա մայրը 6-ամյա որդուն դպրոց է տանում։Թեստավորման ժամանակ տղային հարցնում են՝ քանի՞ տարվա եղանակ գիտի։

Երեխան մտքի մեջ է ընկնում (ըստ երևույթին, հաշվում է) և վստահ ձայնով արտաբերում․
-Վե՛ց։

Ուսուցչուհին նրբանկատորեն ակնարկում է․
-Մի անգամ էլ մտածիր, փոքրիկ։

Երեխան դարձյալ փոքր-ինչ մտորելուց հետո պատասխանում է․
-Վե՛ց։ Ազնիվ խոսք՝ ուրիշ էլ չեմ հիշում․․․

Մայրը սկսում է շիկնել։
Ուսուցչուհին երկիմաստ նայում է երեխայի մորը,  իսկ հետո խնդրում, որ մայր ու որդի սպասեն դպրոցի նախասրահում՝ մինչև ուսուցչական կոլեգիան կորոշի երեխայի՝ դպրոց ընդունվել-չընդունվելու հարցը։

Նախասրահում մայրը՝ վրդովված․

-Հը, Իզեչկա, բացատրիր՝ տեսնեմ․․․
-Հասկանո՞ւմ ես,- արցունքների միջից ասում է երեխան,- Չայկովսկու, Հայդնի, Պյացոլլայի, Վիվալդիի, Գլազունովի ու Լուսյեի «Տարվա եղանակներ»-ից բացի ուրիշը չեմ հիշում

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика