Հարսանիքը ոչ միայն նշանակալի իրադարձություն է, այլև ուրախանալու առիթ: Այս նույն կարծիքի է նաև չինացի մի զույգ: Նրանք խնդրել էին փեսայի ընկերներից մեկին կանացի զգեստ հագնել և «հարսնաքույր» լինել:Տղան հագել էր գեղեցիկ զգեստ, կեղծամ, նաև դիմահարդրավել էր: Այդ տեսքով էլ երիտասարդը հայտնվել է հարսանեկան տեսանյութի մեջ, որտեղ փեսան բարձրացնում է հարսի քողը:
Ոչ բոլորը գնահատեցին նորապսակների կատակը: Ոմանք նույնիսկ չհասկացան, որ հարսնաքույրը տղա է: Հյուրերը զարմացած էին՝ տեսնելով հարսիկի կողքին տղամարդանման օրիորդին:Ոմանք էլ նույնիսկ փորձեցին վիրավորել հարսնաքրոջը՝ ասելով, որ նա դժվար թե մի օր լինի հարսի կարգավիճակում:
Սակայն որքան մեծ էր նրանց արմանքը, երբ պարզվեց, որ «աղջիկը»՝ տղա է: