Դատարկ գրպանը մի օր կլցվի, բայց դատարկ գլուխն ու խղճից զուրկ հոգին՝ երբեք. Այս պատմությունը պետք է կարդա յուրաքանչյուրը…

Մի քանի օր առաջ խանութում ականատես եղա մի դիպվածի և մինչև հիմա չեմ կարողանում զայրույթս զսպել: Խանութում ապրանքների ընտրությունը վերջացրել էի և մոտենում էի դրամարկղին: Հերթը մեծ չէր, երևի 3-4 հոգի, ու հանկարծ լսվեց դրամարկղի մոտ նստած կնոջ գոռգոռոցը:
— Լսիր, այստեղ բարեգործական հիմնադրամ չի գործում, որ ամեն մեկին 20-30 դրամ զիջենք ուր կհասնի:

Ես քայլերս արագացրի և պարզ դարձավ, թե ինչ է կատարվում: Դամարկղի մոտ կանգնած էր մի տղա երեխա, կլիներ 8-9 տարեկան, մաքուր, կոկիկ, հագնված, ու նկատեցի, որ նա աղերսագին նայում է գոռգոռացող կնոջը:
— Խնդրում եմ ներեք, մայրիկս հիվանդ է նրա համար դեղ գնեցի, ու հիմա գումարը չի բավարարում, ես վաղը անպայման կբերեմ, ուղղակի տանը հիմա հաց չկա:
— Չկա մի կերեք, մեզ ով է տալիս, գնացեք աշխատեք, բոմժեր,- ճչաց կինը:

Տղան հացը թողեց սեղանին և արցունքները սրբելով գլխիկոր գնաց դեպի դուռը, ես ետ կանչեցի տղային.
— Որքան չի բավարարում:
— 30 դրամ, դեղը թանկացել էր, մայրիկը չգիտեր դրա մասին, նա ինձ այնքան գումար էր տվել, որ կարողանայի նաև հաց գնել:

Ես վճարեցի գումարը, հացը տվեցի տղային ու ասացի, որ հանգիստ գնա տուն: Շրջվեցի այդ կնոջն ու ասացի.

— Դատարկ գրպանը մի օր կլցվի, բայց դատարկ գլուխն ու խղճից զուրկ հոգին՝ երբեք:
Սայլակը թողեցի հենց դրամարկղի մոտ ու դուրս եկա, ցանկություն չունեի այդ կնոջ երեսը տեսնել, այլապես մի լավ ապտակ կհասցնեի նրան:Ինձ շատ զայրացեց նաև հերթում կանգնածների անտարբերությունը, նրանցից ոչ մեկը չարձագանքեց և ոչինչ չասաց: Բայց չէ որ այդ տղայի փոխարեն կարող է լինել մեզանից ցանկացած մեկի երեխան:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика