Դեղամիջոցներ, որոնք կատեգորիկ արգելված է ընդունել սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող մարդկանց…

Դեղամիջոցները կարող են փրկել մարդու կյանքը, սակայն դրանց սխալ գործածությունը կարող է անգամ առողջ մարդու մահվան պատճառ դառնալ:

Սա է պատճառը, որ կողմնակի բարդություններից խուսափելու համար դեղորայքը հարկավոր է ընդունել միայն բժշկի նշանակմամբ և հետևելով բոլոր ցուցումներին:

Մասնագետների խոսքով՝ ցանկացած դեպքում դեղորայք ընդունելիս հարկավոր է շատ զգոն լինել, սակայն էլ ավելի ուշադիր պետք է լինել որոշակի առողջական խնդիրների առկայության դեպքում:

Օրինակ՝ հարկ է հիշել, որ սրտանոթային հիվանդություններով տառապողները պետք է անպայման խորհրդակցեն բժշկի հետ որևէ դեղամիջոցի ընդունումից առաջ, քանի որ կան այնպիսինները, որոնք այս հիվանդությունների դեպքում կտրականապես հակացուցված են: Դրանց շարքին են դասվում.

Կենսաբանական ակտիվ սննդային հավելումները.

Նման հավելումները գովազդելիս արտադրողները սովորաբար պնդում են, որ դրանք անվնաս են և միայն օգուտ են տալիս օրգանիզմին, սակայն իրականում նման նյութերը կարող են առողջությանը լուրջ վնաս հասցնել:

Բանն այն է, որ օրենքով նախատեսված է, որ արտադրողը կարող է չբացահայտել իր արտադրանքի բաղադրությունը, ուստի դրանում կարող են ներառված լինել ամենատարբեր վնասակար տարրերը:

Նիֆեդիպին պարունակող դեղամիջոցներ զարկերակային գերճնշման դեմ

Նման դեղամիջոցների ազդեցությունը կարող է անկանխատեսելի լինել և լուրջ բարդություններ առաջացնել: Ավելին՝ այս դեղամիջոցները կարող են դառնալ անգամ սրտի կանգի պատճառ:

Ազիտրոմիցին

Սա բավական տարածված հակաբիոտիկ է, որը սակայն կարող է սրտի ռիթմի խանգարումներ առաջացնել:

Իբուպրոֆեն

Այս տարածված դեղամիջոցը կարող է դառնալ զարկերակային գերճնշման պատճառ և ի վերջո հանգեցնել սրտամկանի ինֆարկտի կամ գլխուղեղի կաթվածի:

Ընդ որում, նմանատիպ ազդեցությամբ են օժտված նաև այլ հակաբորբոքային դեղամիջոցները:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика