Եթե դուք տղա երեխայի մայր եք, ապա անհապաղ կարդացեք սա…

Մոր և որդու կապը շատ փխրուն է և նուրբ: Որ տարիների ընթացքում այդ սերը վերածվի հարգանքի, վստահության և հոգատարության, հարկավոր է ճիշտ դաստիարակել ձեր որդուն:Իսկ ճիշտ դաստիարակել, նշանակում է չխեղդել անհատականությունը, մասնակցություն ունենալ երեխայի հետաքրքրությունների հարցում: Շփման ժամանակ խուսափել այնպիսի սխալներից, ինչպիսիք են:

«Քեզ ոչ ոք չի հարցնում»

Սկզբում դուք չեք հարցնում երեխայից և որոշում եք ինքներդ: Իսկ հետո նա չի իմանում ինչ անել և ամեն մանրուքի համար վազում է ձեզ մոտ՝ խորհրդի:

Տղամարդու վրա իշխանություն բանեցնելը հաճելի է, ին խոսք, սակայն հիշեք, որ դա ձեր որդին է: Իսկ ծնողների գլխավոր պարտականությունը երեխային հասարակությանն ադապտացնելն է:

Ինչպես վարվել.

խորհրդակցեք երեխայի հետ նրա համար կարևոր հարցերի շուրջ:

Նրա կարծիքը հարցրեք, երբ որևէ բան եք ընտրում կամ նախատեսում եք ընտանեկան հանգիստ:

«Չերազես անգամ»

Շատ մայրեր երեխաներին զրկում են այն ամենից, ինչն իրենց թվում է անհետաքրքիր կամ վտանգավոր:

Ձեզ թվում է, որ բոքսը կամ կարատեն կոպիտ է, հեծանիվը վտանգավոր, իսկ ջրացատկը ոչ մի լավ բանի չի բերի:

Ինչպես վարվել.

թողեք երեխային, որ խաղա, հաճախի սպորտային խմբակներ, տարբեր ակտիվություններ ցուցաբերի:

Պարտադիր չէ, որ զարգացնի տվյալ սպորտաձևը, կարևորը՝ փորձի իր ուժերը տվյալ ոլորտում:

Հնարավոր է, որ մանկական հոբբին դառնա ձեր որդու մասնագիտությունը:

Ծիծաղեք երեխայի հետ, այլ ոչ թե նրա վրա

Երեխաները շատ զվարճալի են: Հատկապես՝ երբ ընդօրինակում են մեծահասակներին: Իսկ մեծահասակները անզուսպ ծիծաղով են արձագանքում դրան:

Ամբողջ խնդիրը նրանում է, որ երեխան կարող է ճիշտ չհասկանալ ձեր ծիծաղի պատճառը և դրանից զայրանա:

Ինչպես վարվել.

ասացեք ձեր որդուն, որ դուք նրա վրա չեք ծիծաղում, այլ զվարճալի է, երբ մեծերիպես է իրեն պահում:

«Համբուրիր մայրիկին»

Պետք չէ մտածել, որ կարող եք համբուրել երեխայի որ մասն ուզեք:

Խոսքը ոչ միայն շրթունքների, այլև ինտիմ հատվածների մասին է: Դա անթույլատրելի է:

Ինչպես վարվել.

գրկեք ձեր փոքրիկին, համբուրեք այտերը, ճակատը, քթիկը: Ասացեք նրան, որ սիրում եք:

Մի փոխվեք ձեր որդու ներկայությամբ

Երեխաներն ավելի շատ բան են հասկանում, քան կարող են պատկերացնել մեծերը:

Եվ տեսնում են նույնկերպ, ինչպես մեծերը:

Եթե երեխայի մոտ մայրը հանվում-հագնվում է, շուտով երեխան կնոջ բարեմասնությունների մասին իր գիտելիքներով կարող է զարմացնել դաստիարակչուհուն կամ մանկապարտեզի իր ընկերներին:

Իսկ ծնողների վիճակն այդ ժամանակ նախանձելի չի լինի:

Ինչպես վարվել. 

երեխայի՝ ձեզ ճանաչելուն պես դադարեք հանվել-հագնվել նրա ներկայությամբ: Վերաբերվեք ձեր որդուն որպես տղամարդու:

Մի նվաստացրեք երեխային, հատկապես ուրիշների ներկայությամբ

Որոշ մայրեր սիրում են հավաքել մարդկանց և խոսել իրենց որդու մասին:

Սակայն նման զրույցներում խոսքերը միայն գովաբանող չեն լինում:

Եթե քննարկեք ձեր տղայի անհաջողությունը՝ հատկապես իր ներկայությամբ, նա կդադարի վստահել ձեզ:

Եվ բոլոր գեղեցիկ սեռի կանանց. տղան կդադարի ակտիվություն ցուցաբերել՝ կրկին ձախողվելու վախից:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика