Եթե կինը անում է այս 9 արտահայտությունները, ապա պետք է զգուշանալ նրանից…

1. «Շատ լա´վ». այս արտահայտությունը կինը կիրառում է վեճի վերջում, ինչը ենթադրում է, որ ինքը ճիշտ է, և դուք պետք է լռեք:

2. «Ես` արագ, հինգ րոպեում..». եթե կինն այս արտահայտությունն արել է տանից դուրս գալուն պատրաստվելուց առաջ, ուրեմն դա կտևի կես ժամ, իսկ եթե ձեզ հինգ րոպե են տվել ֆուտբոլային խաղի դիտումն ավարտելու համար, ուրեմն դա հստակ հինգ րոպե է լինելու:

3. «Ոչինչ չի պատահել». սա նշանակում է, որ շուտով ձեզ լուրջ խոսակցություն և վեճ է սպասում:

4. «Դե-դե, շարունակիր». սա սպառնալիք է, ավելի լավ է չշարունակել:

5. Ծանր, բարձր հոգոց. կինը ձեզ կատարյալ հիմար է համարում և չի հասկանում, թե, առհասարակ, ինչու է ժամանակ ծախսում ձեզ վրա:

6. «Ամեն ինչ լավ է». սա կնոջ կողմից հնչեցվող ամենավտանգավոր արտահայտություններից է, քանի որ դա նշանակում է, որ կինը ժամանակ է շահում` մտածելու համար, թե երբ և ինչպես դուք պետք է պատժվեք ձեր սխալի համար:

7. «Շնորհակալություն». եթե կինը շնորհակալություն է հայտնում ձեզ, երբեք մի հարցրեք, թե ինչու պարզապես ասացեք. «Չարժե»: Սակայն, այստեղ էլ ընդհատակյա քարեր կան. եթե հասարակ «Շնորհակալության» փոխարեն լսում եք. «Շա´տ շնորհակալութուն» (շեշտը` «շատ» բառի վրա), ապա պետք է անմիջապես նկատեք, որ կնոջ ձայնի մեջ սարկազմ կա: Այս դեպում, անշուշտ, պետք չէ պատասխանել. «Չարժե»:

8. «Կարևոր չէ». դա տղամարդուն հնարավորինս հեռու ուղարկելու քաղաքավարի ձև է:

9. «Մի անհանգստացիր, ես ինքս». սա նույնպես վտանգավոր արտահայտություն է, քանի որ նշանակում է, որ կինն արդեն մի քանի անգամ խնդրել է տղամարդուն ինչ-որ բան անել, և խնդրանքը մատնվել է անուշադրության:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика