Ինձ մի աղջիկ էր դուր գալիս: Մենք ծանոթացել էինք համալսարանում, նրա անունը Նելլի էր: Անկեղծ ասած, ես նրան ինքնամոռաց սիրահարված էի: Նելլին շատ գեղեցիկ էր և խելացի, երկրպագուների պակաս չուներ:Մենք երկար ժամանակ շփվում էինք համացանցի միջոցով, հետո սկսեցինք ամեն օր հանդիպել և երկար զբոսնել:
Ընթացքում աշխատանք գտա, բավականին լավ էի վաստակում: Շուտով սկսեցի ընտանիք կազմելու մասին մտածել:Մի օր Նելլիին հրավիրեցի ռեստորան: Այդ օրը աշխատանքս շուտ վերջացրեցի և տեղ հասա 15 րոպե շուտ:
Մինչ սպասում էի սիրելիիս, ինձ մի փոքր մուրացկան տղա մոտեցավ և գումար խնդրեց: Ես նրան 2000 դրամ տվեցի: Երբ երախտապարտ փոքրիկը շնորհակալություն էր հայտնում, մեզ այդ ընթացքում մոտենում էր Նելլին, և ականատես եղավ այդ տեսարանին:
Երբ մենք մտանք ռեստորան, նա ինձ այնպիսի մի բան ասաց, ինչից շոկի մեջ ընկա.
—ՊԵտք չէր այն տղային այդքան գումար տալ: Նա ունի ծնողներ, թող նրանք էլ կերակրեն նրան: Ատում եմ աղքատներին: Թող յուրաքանչյուրը վճարի իր փոխարեն:
Ես ոչինչ չկարողացա պատասխանել նրան, ուղղակի խոսքեր չունեի: Ինձ համար շատ ցավալի էր, քանի որ ես ինքս էլ մեծացել եմ աղքատ ընտանիքում, և միայն վերջին մի քանի տարվա ընթացքում է բարելավել մեր ֆինանսական վիճակը:
Այդ օրը ես միայն սուրճ պատվիրեցի, իսկ ընկերուհիս բավականին քաղցած էր և նորմալ ընթրեց:
Երբ բերեցին հաշիվը, ես ասացի.

Վճարում եմ միայն սուրճիս համար: Մնացածը ինքդ վճարիր:
-Խելագարվե՞լ ես…դու պարտական ես վճարել, ինքդ ես ինձ հրավիրել:
Ես չկարողացա ինձ զսպել և պատասխանեցի.
—Իսկ դու ինքդ քիչ առաջ ասացիր, որ յուրաքանչյուր մարդ պիտի ինքն իր համար վճարի, իսկ ի՞նչ տարբերություն, թե որ պարագայում…
Այդ օրը մենք բաժանվեցինք և այլևս չհանդիպեցինք: Չեմ ստի, եթե ասեմ, որ միայն ուրախ եմ դրա համար:ճարում եմ միայն սուրճիս համար: Մնացածը ինքդ վճարիր:
-Խելագարվե՞լ ես…դու պարտական ես վճարել, ինքդ ես ինձ հրավիրել:
Ես չկարողացա ինձ զսպել և պատասխանեցի.
—Իսկ դու ինքդ քիչ առաջ ասացիր, որ յուրաքանչյուր մարդ պիտի ինքն իր համար վճարի, իսկ ի՞նչ տարբերություն, թե որ պարագայում…
Այդ օրը մենք բաժանվեցինք և այլևս չհանդիպեցինք: Չեմ ստի, եթե ասեմ, որ միայն ուրախ եմ դրա համար: