Ես այլևս չեմ հանդուրժում այն, ինչն ինձ դուր չի գալիս, իմ ժամանակն ու համբերությունը միայն արժանավորների համար են…

Ես այլևս պատրաստ չեմ հանդուրժել այն ամենը, ինչ կյանքը ուղարկում է ինձ: Բանն այն չէ, որ ես գոռոզ եմ դարձել, պարզապես հասել եմ մի կետի, երբ ափսոսում եմ իմ ժամանակը ծախսել այն բանի վրա, ինչն ինձ համար տհաճ է և ինձ ցավ է պատճառում:

Ես տանել չեմ կարողանում ցինիզմը, անհիմն քննադատությունը և ցանկացած տեսակի պահանջկոտությունը:Ես այլևս չեմ ցանկանում սիրաշահել նրանց, ում դուր չեմ գալիս, սիրել նրան, ով ինձ չի սիրում, ժպտալ նրանց, ովքեր ինձ չեն պատասխանում ժպիտով:

Ես այլևս չեմ ցանկանում ժամանակ տրամադրել ստախոսներին:Ես լուռ հեռանում եմ, երբ տեսնում եմ կեղծավորություն, երկերեսանություն, քծնանք:Տանել չեմ կարողանում մակերեսային էրուդիտներին և ամբարտավան գիտնականներին:

Բամբասանքն ինձ մոտ նողկանք է առաջացնում:Ես չեմ սիրում մրցակցություն և համեմատություն:Ընկերության մեջ ինձ գրավում է հավատարմությունը և վանում է դավաճանությունը:

Ես չեմ շփվում այն մարդկանց հետ ովքեր չեն ցանկանում հաճոյախոսություններ անել կամ խրախուսական խոսք ասել:Չափազանցություններն ու ծայրահեղություններն ինձ ձանձրացնում են:Ինձ համար դժվար է ընդունել այն մարդկանց, ովքեր կենդանիներ չեն սիրում:Ես այլևս չեմ հանդուրժում նրանց, ովքեր արժանի չեն իմ համբերությանը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика