Ես գումար չունեի նույնիսկ երեխայիս սնունդ գնելու համար. Դա իմացավ տնօրենս և այն, ինչ արեց նա, ստիպեց ինձ արտասվել…

Ես, կինս և մեր 5 ամսական որդին նոր էինք տեղափոխվել մայրաքաղաք: Բարեբախտաբար, շուտ կարողացա տեղավորվել աշխատանքի:Դեռ 5 օր էի աշխատում, իսկ մինչև աշխատավարձս 1 ամիս կար:

Զանգեց կինս, դուրս եկա միջանցք, որ խոսեմ հետը:

Կինս ասում էր, որ երեխայի կաթնախառնուրդը վերջացել է, իսկ ես ասացի.

—Ես պիտի աշխատեմ, որ գնեմ, իսկ աշխատելու համար ինձ բենզին է պետք: Ես այս պահին գումար չունեմ ոչ բենզինի, ոչ էլ կաթնախառնուրդի համար:

Երբ անջատեցի հեռախոսը, տեսա, որ տնօրենս կանգնած էր այնտեղ, բայց ոչինչ չասաց:

2 ժամ անց նա մոտեցավ ինձ, ասաց, որ իրեն մի քանի ժամով տամ իմ մեքենան:

Ես ասացի, որ մեջը բենզին չկա, իսկ նա պատասխանեց, որ խնդիր չէ, ինքը կլցնի:

Ուշ երեկոյան տնօրենս բերեց մեքենաս և տվեց բանալին:

Նստեցի և տեսածս ստիպեց ինձ՝ 30 տարեկան տղամարդուն, մի կերպ զսպել արցունքներս: Նստարանին 10 տուփ կաթնախառնուրդ կար, իսկ կողքը՝ 50 000 դրամ:

Տնօրենս ասաց, որ դա փոքր բոնուս է, և ինքն ակնկալում է, որ հետագայում ես լավ կաշխատեմ…

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика