Այս հրաշագործ դիմակի շնրհիվ դուք կունենաք անթերի մաշկ: Դեմքի այսպիսի դիմակները կոչվում են նաև ձգող կամ հարթեցնող։ Ձգող դիմակները լավ կպչում են մաշկին, իսկ չորանալուց հետո ծավալը փոքրանում է։ Եթե դրանք ավելի հաճախ եք օգտագործում, ավանդական սնուցող դիմակների հետ միասին, ապա դեմքի մաշկը սկսում է հարթվել, իսկ կնճիռների քանակը նվազում է։
Այսպիսի դիմակները դրական են ազդում դեմքի մաշկի վրա և բարելավում են նյութափոխանակության գործընթացները։Առավել արդյունավետ բաղադրիչներն են թարմ ձվի սպիտա կուցը և ժելատինը:Ժելատինը դրականորեն է ազդում մաշկի սպիտ ակուցների և ամինաթ թուների նյութափոխանակության վրա՝ բարելավելով նրա վիճակը։ Ժելատինը հարթեցնում է բարակ կնճիռները, փափկեցնում և սպիտակեցնում է մա շկը, բարելավում է արյան շրջանառությունը։ Պատրաստեք ժելատինով այս հակատարիքային կրեմը։ Դուք կզարմանաք էֆեկտից, որը նկատելի կլինի գրեթե անմիջապես։
Բաղադրությունը:
1 թեյի գդալ ժելատին
100 մլ ջուր
3 ճաշի գդալ մեղր
0,5 բաժակ գլիցերին,
1 գ (դանակի ծայրով) սալիցիլաթ թու:
Պատրաստման եղանակը
Խառնել բոլոր բաղադրիչները: Խառնուրդով ամանը դնել ջրային բաղնիքի մեջ և հարել մինչև զանգվածը համասեռ դառնա։Խառնուրդով տարան հանել ջրից և անընդհատ հարելով սառեցնել, որպեսզի ստացվի դոնդողանման կրեմ։
Կիրառման եղանակը
Պատրաստի քսուքը քսել մաշկին ամեն օր քնելուց 2 ժամ առաջ և թողնել 20 րոպե։ Կրեմի մնացորդները, որոնք չեն ներծծվում մաշկի մեջ, հեռացրեք խոնավ շորով։ Այնուհետև կիրառեք ձեր սովորական խոնավեցնող միջոցը: Ստացված կրեմը բավարար է 1 ամիս օգտագործման համար։ Կրեմը պետք է պահել սառնարանում։