Մի սովորեցրեք նրանց ապրել: Եթե դուք նույնիսկ շատ խելացի եք նրանցից և եթե հաստատ գիտեք, թե ինչպես է պետք ապրել, կյանքի դասեր մի տվեք հայրիկին ու մայրիկին: Նրանք իրենց կյանքն ունեն, դուք ձերը:
Մի գերադասեք ձեզ նրանցից, ոչ իրական կյանքում, ոչ էլ մտքերում: դուք ոչ մի բանով նրանցից լավը չեք: Եթե ձեզ հաջողվել է շատ գրքեր կարդալ, լավ ուսում ստանալ և հաջողություններ ունենալ, հիշեք, որ դա նաև նրանց շնորհիվ է, այդ էներգիան նրանցից է գալիս:
Նրանք իրենց շատ բաներից են զրկել, որ ձեզ համար լավ լինի: Եվ եթե դուք ձեզ գերադասում եք նրանցից, դուք արգելակում եք սերնդի շարունակության էներգիան:
Հույս մի ունեցեք, որ նրանք մի օր «խելքի կգան»: Եթե որոշել եք «պատահական» սեղանին թողնել մի խելացի գիրք, որ մայրիկը կամ հայրիկը կարդան, որպեսզի ձեզ պես զարգացած լինեն, ապա ոչ մի դեպքում մի արեք նման բան: Չի կարելի թափանցել ոչ մեկի հոգին, եթե անգամ ձեր ծնողներն են:
Թույլ տվեք, որ ձեր ծնողներն իրենք անցնեն իրենց ճանապարհը:Երբեք մի փորձեք վրեժխնդիր լինել նրանցից: Հնարավոր է, որ մանուկ հասակում ձեզ պատժում էին, կամ չէին գնում ձեր սիրելի խաղալիքը ու էլի շատ նման բաներ:
Մոռացեք:
Նրանք այդպես վարվելու համար իրենց դրդապատճառներն են ունեցել: Եվ աշխատեք հիշել միայն դրական ու լավը, որ տվել են ձեզ ծնողները: Նրանք տվել են ամենամեծ ու ամենակարևոր բանը՝ ԿՅԱՆՔ:
Ծնողներին պետք է սիրել և հարգել: