Երբեք մարդու մասին հետևություններ մի արեք առաջին հայացքից. ես խոշոր ընկերությունում բաժնի վարիչ եմ աշխատում…

Ես խոշոր ընկերությունում բաժնի վարիչ եմ աշխատում: Մեր գրասենյակում կար մի տղամարդ, նրան բոլորը Վանիկ էին անվանում: Մոտ 60 տարեկան էր: Կոպեկներ էր ստանում, կատարում էր տարբեր աշխատանքներ, որոնց համար կոնկրետ աշխատող չկար:

Նույնիսկ երիտասարդ աշխատակիցներն էին նրան դու-ով դիմում: Հաճախ անհարգալից էին նրա հետ խոսում: Վանիկը միշտ կոկիկ հագնված և ժպտերես մարդ էր: Իսկ ես հաճախ զարմանում էի, թե որքան գրագետ է նա խոսում, ամեն ինչ հասկանում է՝ սկսած քաղաքականությունից մինչև ճիշտ սնվելն ու ճանապարհաշինությունը:

Իր մասին նա երբեք չէր խոսում:

 

Մի օր էլ առավոտյան զանգ ստացանք: Գիշերը Վանիկն իրեն վատ էր զգացել, իսկ հիվանդանոցում մահացել էր սրտի կաթվածից: Աշխատավայրում գումար հավաքեցինք, պսակ գնեցինք և ուղարկեցինք մեր երիտասարդ աշխատակիցներից մեկին: Եվ մոռացանք:

Մեր կոլեգան վերադարձավ: Նա ուղղակի շոկի մեջ էր: Պատմում է, որ ամբողջ երկրից մարդիկ էին եկել: Պարզվում է, որ Վանիկը գնդապետ է եղել: Մասնակցել է պատերազմին: Ժամանակին ստացել է վիրավորումներ, սակայն շարունակել է ծառայությունը:

Իսկ մեզ մոտ աշխատանքի էր անցել, քանի որ տանը մոտ է, իսկ առողջությունն այլևս չի ներել նախկին պաշտոնում աշխատել: Նրան բոլորն էին հարգում: Բոլորը, բացի մեզանից: Ամոթ է:

 

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика