Ճապոնիայի գյուղերից մեկում ապրում էր ծերունի.
Մի անգամ նրա մոտ գնաց երիտասարդ մարտիկ, որը իր շրջապատի կողմից հայտնի էր որպես շատ դաժան և չար մարդ:Նա սիրում էր գործի դնել սադրիչ գործողություններ.Մարտիկը սկսեց նվաստացնել ծերունուն, նրա վրա քարեր նետել, վիճել նրա հետ: Սակայն ծերունին շարունակում էր իր աշխատանքը և ոչ մի կերպ ուշադրություն չէր դարձնում նրա գործողությունների վրա:
Ի վերջո մարտիկը հոգնեց իր այդ գործողություններից և հասկացավ, որ ոչ մի կերպ չի կարողանալու ծերունու ուշադրությունը գրավել՝ հեռացավ:Ծերունու աշակերտները զարմացած էին տեղի ունեցածից. նրանք հարցրեցին.
-Այդ ինչի՞ց էր, որ ոչ մի կերպ ուշադրություն չդարձրեցիք. վախեցաք, որ կարող եք պարտվե՞լ:
-Երբ ինչ-որ մեկը ձեզ համար նվեր է անում, սակայն դուք չեք ուզում այն ընդունել, ապա ո՞ւմ կարող է լինել այդ նվերը:
-Իմ նախկին տիրոջը,-պատասխանեց աշակերտներից մեկը:
-Դա վերաբերվում է նախանձին, վիճաբանությանը. Քանի դեռ դու այն չես ընդունում, դրանք կարող են պատկանել նրան, ումից սպասում ես: