Կանգնած էի դրամարկղի մոտ, իսկ ինձանից առաջ սպասում էին մայր ու մոտ 5-6 տարեկան աղջիկ։ Մայրը երկու գարեջուր էր վերցրել։
Իսկ երբ աղջիկը սկսեց մորը խնդրել, որ իր համար կինդեր ձվիկ գնի, մայրը կոպիտ պատասխանեց․-Ի՞նչ է, կարող է մտածում ես, ես գումարը փողոցից եմ հավաքում։ Լուռ կանգնիր։
Աղջիկն իջեցրեց գլուխը, տեսա, որ արտասվում է։ Ես այնքան մեծ անարդարություն զգացի․․․մի՞թե գարեջրի գումար ունի, իսկ երեխային ուրախացնելու համար՝ ոչ։ Երբ հասավ իմ հերթը, մի ձվիկ գնեցի և վազեցի նրանց հետևից։
Կինդերը տվեցի աղջնակին, և նա այնքան պայծառ ժպիտով նայեց ինձ և ասաց․
—Շատ շնորհակալ եմ։
Մայրը դժգոհ հայացքով նայեց ինձ, բայց ոչինչ չասաց։
Դա ինձ համար մանրուք էր, բայց փոքրիկի տրամադրությունը դեռ երկար ժամանակ բարձր կմնա։
Եկեք բարություն անենք։