Երբ և ինչու է կինը ավելացնում քաշը…

Կնոջ կյանքում կարելի է մի քանի շրջան առանձնացնել, որոնց ընթացքում նրա քաշը հեշտությամբ ավելանում է:

Դեռահասության շրջան.

Սեռական հասունության շրջանում աղջիկները հեշտությամբ են ավելորդ քաշ ձեռք բերում:

Այս շրջանում դեռահասները նախընտրում են սնվել չիպսերով և չորահացերով, որոնք հարուստ են կալորեականությամբ:

Սիրային հարաբերությունների շրջան.

Սիրային հարաբերությունների ընթացքում բազմաթիվ կանայք հակաբեղմնավորիչներ են օգտագործում, որոնք ուղղակիորեն գիրացնում են նրանց:

Այս շրջանում կանանց օրգանիզմում արտադրվող հորմոնների ավելցուկը նպաստում է ճարպային պաշարների գոյացմանը:

Հղիության շրջան.

Այս շրջանում կինը չափից շատ է սնվում, քանի որ, ըստ կարծրատիպերի, կինն այդ ընթացքում երկու հոգու փոխարեն է սնվում, ինչը այդքան էլ մոտ չէ իրականությանը: Արդյունքում՝ և՛ երեխան, և՛ մայրը ավելորդ քաշ են ձեռք բերում:

50 տարեկանից հետո.

Որոշ կանանց պարագայում ակտիվ գործունեության շրջանը ավարտվում է 50 տարին լրանալուն պես, այդ իսկ պատճառով այդպիսի կանանց մոտ նկատվում է ավելորդ քաշի կուտակում:

Բացի այդ, այս տարիքում բազմաթիվ կանանց շրջանում դեպրեսիվ հակումներ են նկատվում, ինչը ևս մեծապես նպաստում է ավելորդ քաշ ձեռք բերելուն:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика