Երդվում եմ, որ ամուսնուս չեմ ծեծում…

Արդյո՞ք շատ ընտանիքներ գիտեք, որտեղ ամուսինը զբաղվում է տնային գործերով: Կարողանում է կար անել: Անձամբ իմ բախտը շատ է բերել. ամուսինս ամեն հարցում վարպետ է:Երեկ ինձ նոր տաբատ էի գնել, բայց հագովս մի քիչ երկար էր: Եկա տուն և խնդրեցի ամուսնուս կարճացնել այն, երբ ժամանակ ունենա:

Նա կարողանում է գործ անել կարի մեքենայով:Ես ինքս ոչինչ չեմ կարողանում կարել, իսկ ամուսինս մի օր նույնիսկ բաճկոնն էր ձևափոխել:Մի խոսքով, տվեցի ցուցումները և պառկեցի քնելու:

Առավոտվա 4-ին արթնացա կարի մեքենայի աղմուկից: Վեր թռա և ապշած նայեցի ամուսնուս, մի՞թե նա հարմար պահ էր գտել կարուձևի համար:

-Ես երեկոյան պառկեցի քնելու, իսկ կես ժամ առաջ վեր թռա այն մտքից, որ չեմ կարել տաբատդ:

Երդվում եմ բոլոր սրբերով, որ ամուսնուս չեմ ծեծում, չեմ ստիպում տան գործեր անել: Թե ինչու էր նա վախեցել, որ առավոտյան կբարկաամ, եթե տեսնեմ, որ չի կարել:Այդ ամենն ասացի նրան, իսկ ամուսինս էլ պատասխանեց, որ հիշում է ընկերուհուս ծննդյան օրվա մասին, և կարծել է, որ կցանկանամ նոր տաբատս հագած գնամ:

Այնքան եմ ծիծաղել: Մի խոսքով, հիմա աշխատանքի վայրում եմ՝ հագիս էլ նոր տաբատս, սպասում եմ, թե երբ եմ գնալու միջոցառմանը…

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика