Քնի ընթացքում անսպասելի ցնցումները կոչվում են հիպնոտիկ հրումներ: Ըստ գիտնականների հաշվարկի՝ բնակչության 70%-ը զգում է այդ հրումները կյանքի մի որևէ հատվածում:
EnterTrain-ը պատմում է, թե ինչ է իրենից ներկայացնում հիպնոտիկ հրումը և որոնք կարող են լինել դրա առաջացման պատճառները:
Քնի ընթացքում մարդը գտնվում է մի շրջանում, որը կոչվում է գիտակցության հիպտնոտիկ փուլ: Հրումից առաջ ուղեղը ահազանգ է ստանում արագ արթնանալու մասին, որովհետև ինչ-որ բան է տեղի ունենում, օրինակ՝ մկանային ձգում:
Այդ ժամանակահատվածում ստացված կոտրվածքները կարող են հիշեցնել շոկ, ցնցում կամ արագ և սրընթաց ռեակցիա:Դժվար է հստակ ասել, թե ինչն է հիպնոտիկ հրումների պատճառը, սակայն գոյություն ունեն մի քանի տարբերակներ կապված նրա վերջինիս հետ:
Բժշկական պատճառ
Ցնցումները կարող են ունենալ բժշկական պատճառներ, ինչպիսիք են նյարդային ոտքի ախտանիշը կամ գլխուղեղի վնասվածքը:
Նյարդային ոտքի ախտանիշը ներվային համակարգի թերություն է, որը ոտքերն անընդհատ շարժելու ցանկություն է առաջացնում և ավարտվում է ցնցումով:
Իսկ գլխուղեղի վնասվածքները ևս կարող են ցնցում առաջացնել, որովհետև դրանք խափանում են ուղեղի աշխատանքը:
Անհանգստություն
Ոմանք ավելի շատ են ստրեսի ենթարկվել, քան մյուսները: Ոմանք ավելի շատ են մտածում և ավելի հաճախ են գտնվում անհանգիստ հոգեվիճակում:
Գիշերային ցնցումները այս դեպքում կարող են նաև ուղեղի պաշտպանական մեխանիզմը լինել: Դա կարող է լինել մարդկանց մոտ, ովքեր շատ են ծանրաբերռնում իրենց մտքերով և ուղեղը պետք է համոզվի, որ քնելու ժամանակն է:
Առանց այդ ցնցման մարմինը անընդհատ քնելու կարիք կունենա միաժամանակ չկարողանալով արթուն մնալ:
Քնի խանգարում
Քնի այնպիսի խանգարումները, ինչպիսիք են գիշերային սարսափները և լեթարգիան հանգեցնում են ուղեղի ոչ ճիշտ աշխատանքին, ինչի հետևանքով կարող են ցնցումներ լինել: