Երթուղայինում հասկանում եմ, որ դրամապանակս մոռացել եմ և գումար չունեմ. ես ինձ չկորցրեցի: Ծիծաղում էին բոլոր ուղևորները…

Երթուղայինով գնում եմ տուն և հանկարծ հասկանում եմ, որ դրամապանակս մոռացել եմ աշխատանքի վայրում և գումար չկա մոտս:

Ի՞ն չ անեմ: Որտեղի՞ց գումար տամ:

Ինչ ամոթ է…

Վարորդը նայում է հայելու մեջ և ասում.
-Փոխանցեք ուղեվճարները:

Սկսեցի քրքրել պայուսակս, գուցե մանր գտնեմ, բայց միայն շոկոլադ գտա, որն այդ օրն ինձ հյուրասիրել էին:

Իսկույն գլխումս միտք ծագեց:
Փոխանցեցի շոկոլադե սալիկը, այն ձեռքից ձեռք անցնելով՝ հասնում է վարորդին: Բոլորը ծիծաղում են: Վարորդը զարմացած նայեց տարօրինակ վճարին:

Իսկ հետո ժպտաց և ասաց.
-Փոխանցեք մանրը…

Ինձ երկու հատ շոկոլադ փոխանցեցին:
Պարզվեց, որ վարորդը շատ հումորով էր…այդ օրը բոլոր ուղևորներն իջան բարձր տրամադրությամբ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика