«Երկաթե կնոջ»` Մարգարետ Թետչերի մտքերից մի քանիսը…

Մարգարեթ Թետչերին կարելի է համարել համաշխարհային պատմության ամենաազդեցիկ կանանցից մեկը: Նա դարձավ Մեծ Բրիտանիայի առաջին և ամիսներ առաջ դեռևս միակ կին վարչապետը և 11 տարի պատվով ծառայեց իր պաշտոնին:

Իր ամրակուռ բնավորության շնորհիվ նրան սկսեցին անվանել «երկաթե կին»:

-Երբ իր բնավորությունը ցույց է տալիս կինը, նրան անվանում են ‹‹լիրբ››, իսկ երբ տղամարդն է նույնը անում, նրան կոչում են ‹‹հիանալի և կամային››:
— Պարտությու՞ն: Ես այդ բառի իմաստը չեմ հասկանում:
-Յուրաքանչյուր կին, ով ծանոթ է տան տնտեսվարման խնդիրներին, մոտ է երկրի կառավարման խնդիրները հասկանալուն:
-Աքաղաղը գուցե և լավ է ծուղրուղու կանչում, բայց ձու, այնուամենայնիվ, հավն է ածում:

-Ոչ ոք չէր էլ հիշի ‹‹բարի սամարացուն››, եթե նա պարզապես բարի մտադրություններ ունենար: Բացի այդ՝ նա նաև գումար ուներ:
— Եթե դուք ուզում եք պարզապես ինչ-որ բան քննարկել, դիմեք տղամարդու: Եթե ուզում եք ռեալ ինչ-որ բան անել, դիմեք կնոջը:
-Տունը պետք է լինի կնոջ կյանքի կետրոնը, սակայն երբեք ոչ սահմանը:
— Իմ անձին ուղղված վիրավորանքներն ինձ ուրախացնում են: Սա նշանակում է, որ հակառակորդի քաղաքական հակափաստարկներն արդեն սպառվել են:

-Հարկավոր է լավ ուսումնասիրել թշնամուն: Այդպիսով մի օր հնարավոր կլինի նրան ընկեր դարձնել:
— Ամեն ինչ բաց սրտով անելը լավ միտք չէ: Սիրտը պետք է փակ մնա, այդպես այն ավելի լավ է աշխատում:
— Առանց տնտեսական անկախության՝ ոչ մի ուրիշ անկախություն լինել չի կարող:
-Մեր մտատանջությունների 90%-ը կապված է այնպիսի բաների հետ, որոնք երբեք չեն լինելու:

— Երկրի հարստությունը պարտադիր չէ կառուցել սեփական բնական ռեսուրսների հիման վրա, այն հնարավոր է անգամ դրանց լիակատար բացակայության դեպքում: Ամենագլխավոր ռեսուրսը մարդն է: Պետությունը պարզապես պետք է բարենպաստ հող ապահովի մարդկանց տաղանդների ծաղկման համար:

— Կանայք շատ ավելի լավ են կարողանում ասել ‹‹ոչ››, քան տղամարդիկ:
— Այսօր կանայք բազմաթիվ հնարավորություններ ունեն ինքնարտահայտման համար: Մեզնից ոմանք անգամ երկիր են կառավարում: Բայց, մեր մեջ ասած, մեզ ավելի շատ ձեռնապայուսակն է սազում, քան սվինը:
— Որպես կանոն՝ ինձ բավական է 10 վայրկյան մարդու մասին կարծիք կազմելու համար, և հետագայում այն հազվադեպ է փոխվում:

— Քաղաքավարությունն այսօր շատ բարձր է գնահատվում, իսկ անամոթությունը, առհասարակ, անգին է:
— Եթե նրանք, ովքեր ինձ քննադատում են, ինձ տեսնեին Թեմզայի մակերևույթի վրայով քայլելիս, կասեին. ‹‹Սա միայն այն պատճառով է, որ նա լողալ չգիտի››:
-Բացարձակապես պարտադիր չէ դիմացինի հետ համաձայնվել նրա հետ ընդհանուր լեզու գտնելու համար:
-Հզոր լինելը նույնն է, ինչ իսկական լեդի լինելը: Եթե դուք շարունակ պետք է հիշեցնեք, որ այդպիսին եք, ապա դուք հաստատ այդպիսին չեք:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика