Երկար ժամանակ չէի գրում, չէի խոսում սրա մասին` 6 ամիս ա մեր տունը “դատարկ” էր… Գարիկ Պապոյանի խոստովանությունը

Հումորիստ, դերասան Գարիկ Պապոյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տարածել ու գրել:

«Արդեն եղավ 6 ամիս..
Երկար ժամանակ չէի գրում ու չէի խոսում սրա մասին..
Շամին ապրեց 10 տարի..
2012 հունիս – 2022 հունիս:
10 տարի առաջ լցրեց իմ ու Մարիաննայի նոր ձևավորվող ընտանիքը լիքը ջերմությամբ, կրծած կոշիկներով ու գիշերային խրմփոցով..
Մեր Շամին էր` մեկ-մեկ չարաճճի, չլսող: Մեկ-մեկ ժամերով ոտքերիդ նենց խորը քնած, որ չէիր շարժվում, որ չարթնանա..

Ու տենց..

6 ամիս ա մեր տունը “դատարկ” էր..
Վերջերս, ծննդյանս օրը, մեզ նվիրեցին Բալիին` մեր նոր բնակչին, ով դեռ շատ փոքրիկ ա, չի լրացնի Շամիի տեղը, բայց կունենա իրենը:
Ու մինչև նրան կասեք ողջույն, ճիշտ գտա, որ Շամիին ասեք մնաս բարով:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Яндекс.Метрика